Armenian ARMSCII Armenian
Խ-8949-06.05.2021-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրաքվեի մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-155-Ն սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  12-րդ կետով.

«12) Հանրապետության նախագահին:»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հիմնադրամի միջոցները հավաքվում են Երեւանում եւ հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որեւէ առեւտրային բանկում հիմնադրամ ձեւավորելու նպատակով քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա այդպիսի առեւտրային բանկում բացված ժամանակավոր հատուկ հաշվեհամարներին:».

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  երրորդ նախադասությունով. «Երեւանում եւ հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող առեւտրային բանկերի ցանկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է Կենտրոնական բանկը:».

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հիմնադրամը ձեւավորվում է հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց, կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների նվիրատվություններից:».

4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հիմնադրամին նվիրատվություններ չեն թույլատրվում`

1) օտարերկրյա պետություններից,

2) ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանցից եւ միջազգային կազմակերպություններից,  բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների,

3) պետական եւ համայնքային բյուջեներից եւ (կամ) արտաբյուջետային միջոցներից,

4) պետական եւ համայնքային կազմակերպություններից, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններից,

5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցից,

6) անանուն անձանցից:»:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) վերնագրի «մուծումներ» բառը փոխարինել «նվիրատվություն» բառով.

2) 1-ին մասի «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով.

3) 1-ին մասի երրորդ նախադասության «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով.

4) 1.1-ին մասի առաջին պարբերության երկրորդ նախադասության «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» բառերով.

5) 1.1-ին մասի երկրորդ պարբերության «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով.

6) 2-րդ մասի առաջին նախադասության «կամավոր մուծում» բառերը փոխարինել «նվիրատվություն» բառով.

7) 3-րդ մասի «մուծած գումարները» բառերը փոխարինել «կատարած նվիրատվությունները» բառերով, իսկ «մուծումները» բառը՝ «նվիրատվությունները» բառով.

8) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, եռօրյա պարբերականությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով տեղեկանք են ներկայացնում հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ:».

9) 7-րդ մասի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» բառերով.

10) 8-րդ մասի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովին» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին» բառերով:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կետերը, 8-րդ կետը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերաբերելի մասով, 9-րդ եւ 10-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: