Հոդված 1. «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող` «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Պետական ֆինանսավորում հատկացվում է այն կուսակցությանը, որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն երկու տոկոսը:».
2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով. «Պետական ֆինանսավորում չի հատկացվում այն կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությանը, որի ակտիվների արժեքը, ըստ կուսակցության տարեկան հաշվետվության, գերազանցում է պետական բյուջեով տվյալ տարում բոլոր կուսակցությունների պետական ֆինանսավորման համար նախատեսված ընդհանուր գումարի հնգապատիկը:»:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Պարտադիր աուդիտի ենթակա եւ պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների աուդիտի ֆինանսավորման գումարը նվազեցվում է կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությանը հատկացվող պետական ընդհանուր ֆինանսավորման գումարից:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: