Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Խ-89411-06.05.2021-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական հանրաքվեի մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-347-Ն օրենքի 14-րդ հոդվածի 13-րդ մասը լրացնել նոր` 12-րդ կետով.

«12) Հանրապետության նախագահին:»

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) վերնագրում «մուծումներ» բառը փոխարինել «նվիրատվություն» բառով,

2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Հիմնադրամը ձեւավորվում է տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց, կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների նվիրատվություններից»:

3) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Հիմնադրամին նվիրատվություններ չեն թույլատրվում`

1) տվյալ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեցող անձանցից,

2) օտարերկրյա պետություններից,

3) ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից, այդ թվում` օտարերկյա իրավաբանական անձանցից եւ միջազգային կազմակերպություններից, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների,

4) պետական եւ համայնքային բյուջեներից եւ (կամ) արտաբյուջետային միջոցներից,

5) պետական եւ համայնքային կազմակերպություններից, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններից,

6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցից,

7) անանուն անձանցից»:

4) 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հիմնադրամին նվիրատվություն կատարելու իրավունք չունեցող սուբյեկտների կողմից քարոզչության հիմնադրամին կատարած նվիրատվությունները փոխանցվում են համայնքային բյուջե»:

5) 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Քարոզչության հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների եւ հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:»:

6) 7-րդ մասում «մուծում» բառը փոխարինել «նվիրատվություն» բառով,

7) 8-րդ մասում «մուծում» եւ «կամավոր մուծում» բառերը փոխարինել «նվիրատվություն» բառով,

8) 9-րդ մասում «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով,

9) 12-րդ մասի առաջին նախադասությունում «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք եւ այն տեղադրում իր համացանցային կայքում:»:

10) 14-րդ մասում «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» բառերով,

11) 15-րդ մասում «Կենտրոնական ընտրական հանձնաժողովին» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին» բառերով,

12) 16-րդ մասի առաջին նախադասությունում «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով,

13) 16-րդ մասի առաջին նախադասությունում «վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերաբերելի մասով, ինչպես նաեւ 9-11-րդ եւ 13-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է քարոզչության հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների եւ հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը: