Հոդված 1. «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕ-8-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: