Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-973-14.05.2021-ԱՀ-013/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ, ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ, ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի մարզում Սեւ լճի տարածքից ադրբեջանական զինուժը հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, խորացել մի քանի կիլոմետր դեպի Վերիշեն բնակավայր:  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ադրբեջանական զինուժի կողմից «սահմանների ճշգրտման» պատրվակով իբր կատարվել են որոշակի աշխատանքներ Սյունիքի սահմանային հատվածներից մեկում:

Ակնհայտ է, որ ադրբեջանական զինուժի այս գործողություններն անընդունելի են Հայաստանի Հանրապետության համար, դա ակնհայտ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ Հայաստանի Հանրապետությունը չի հանդուրժի ստեղծված իրավիճակը:

Սույն թվականի մայիսի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի եւս մեկ արտահերթ նիստ, որում արձանագրվել է, որ արդեն երկրորդ օրն է Սյունիքի մարզի Սեւ լճի շուրջ եւ մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է: Ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Հաշվի առնելով Ադրբեջանի վարած հակահայկական ռազմատենչ քաղաքականությունը, Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներ, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքներ պարունակող հայտարարություններ եւ պետական քաղաքականության մակարդակ բարձրացված հայատյատությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները եւ փաստում, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածում ամրագրված սկզբունքները, ինչը Հայաստանի Հանրապետությանն իրավունք է տալիս հակադարձել Ադրբեջանի ագրեսիային միջազգային իրավունքի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից հայտարարում է՝


Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ, ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ, ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


Ընթացիկ իրավիճակը եւ նախագծի ընդունման անհրաժեշտությունը

Ընթացիկ տարվա մայիսի 12-ին տեղի ունեցած ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման փաստի առթիվ Հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակում, երբ դեռեւս ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները չեն վերադարձել եւ բանակցությունների արդյունքում միեւնույն է հրաժարվում են վերադառնալ իրենց ելման դիրքեր, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ որպես առաջնային մանդատ կրող միակ մարմին խստիվ դատապարտում է հարեւան երկրի թշնամական գործողություններն ու ոտնձգությունները՝ մեր երկրի սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ:

Նախագծի ընդունման նպատակները

Նախագծի ընդունմամբ կապահովվի՝

Ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ տարածքային ամբողջականության ապահովումը,  բնակիչների իրավունքների, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության երաշխավորումը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության որոշում

Գրություն