Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասում «ենթատեսակների» բառը փոխարինել «տեսակների» բառով:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում հանել «բացառությամբ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի, 16 տարին լրացած երեխայի» բառերը:
Հոդված 3. Օրենքի 41-րդ հոդվածի՝
1) 4-րդ մասի 2-րդ կետից հանել «բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերը:
2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: