Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-976-17.05.2021-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

1. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 11- ՀՕ-474-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել 15-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.

«15) «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված` դոնորի եւ (կամ) փոխնակ մոր տվյալների բազա, որը պարունակում է տեղեկատվություն որպես դոնոր եւ (կամ) փոխնակ մայր հանդես գալու ցանկություն հայտնած, սահմանված կարգով բժշկագենետիկական հետազոտության ենթարկված եւ դոնոր եւ (կամ) փոխնակ մայր լինելու հակացուցումներ չունեցող, սեռաբջիջը հանձնած անձանց վերաբերյալ:»:

Հոդված 2.

1. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 3-րդ մասում «ժառանգման հավանականություն» բառերից հետո լրացնել «կամ ընտանիքն ունի նույն սեռի 3 երեխա:» բառերը.

2) լրացնել 5-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«5. Արհեստական սերմնավորումը կարող է իրականացվել գինեկոլոգիական կամ վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության եւ սպասարկման տեսակների շրջանակներում, արհեստական (արտամարմնական/փորձանոթային) բեղմնավորումը եւ սաղմի ներպատվաստումը իրականացվում է վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության եւ սպասարկման տեսակի շրջանակներում:»:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում

1) 1-ին կետի ««(կինը)» բառը փոխարինել «(մինչեւ 53 տարեկան կինը)»» բառերով.

2) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ մինչեւ 53 տարեկան կինը` իր ցանկությամբ: Սույն իրավունքը` փոխնակ մոր միջոցով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու մասով, չի տարածվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող եւ հայկական ծագում չունեցող՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ բնակվող օտարերկրացիների եւ ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող` ամուսնության մեջ չգտնվող տղամարդու նկատմամբ:»

3) լրացնել 3-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.

«3) Փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող զույգը կամ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու ցանկություն հայտնած կինը կամ հայկական ծագում ունեցող եւ հայկական ծագումը հաստատող կրոնական եւ համայնքային կառույցների, ինչպես նաեւ պետական մարմինների կողմից տրամադրվող փաստաթղթերը ներկայացրած` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ բնակվող օտարերկրացի զույգը կամ կինը ` միջգերատեսչական հանձնաժողովի թույլտվությամբ, եթե ամուսինը եւ կինը կամ ամուսնության մեջ չգտնվող կինը չեն հանդիսանում ապագա երեխայի կենսաբանական ծնող: Հանձնաժողովի կազմը եւ գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը:».

4) Ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Դոնոր լինելու իրավունք ունեն 18-40 տարեկան այն տղամարդիկ եւ 18-35 տարեկան այն կանայք, ովքեր ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության եւ չունեն դոնոր լինելու բժշկական հակացուցումներ:»

2) 2-րդ մասի «ժամանակավոր» բառը փոխարինել «հայտնի» բառով, իսկ «տրամադրել հարազատներին» բառերից հետո լրացնել «կամ իրենց հետ ազգակցական կապի մեջ չգտնվող եւ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնության կարիք ունեցող զույգին/անձին,» բառերը:

3) 4-րդ մասի «Դոնորական» բառը փոխարինել «Դոնորի նկատմամբ ներկայացվող լրացուցիչ պահանջները, դոնորական» բառերով:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1 հոդվածով.

«Հոդված 14.1. Սաղմի պահպանում, ոչնչացում, անհատույց տրամադրում

1. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրված բուժօգնության ավարտից հետո կենսաբանական ծնողներ/ծնող հանդիսացող զույգը (կինը եւ տղամարդը) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող կինը գրավոր համաձայնություն են տալիս արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված եւ չօգտագործված սաղմերը`

1) տրամադրել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնություն մատուցող բժշկական կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող կնոջը (ամուսնուն) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող կնոջը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող եւ հայկական ծագում ունեցող՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ բնակվող օտարերկրացի զույգին կամ կնոջը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող եւ ծագումով հայ չհանդիսացող Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ բնակվող օտարերկրացիների, անհատույց տրամադրելու նպատակով,

2) ոչնչացնել,

3) պահպանել համապատասխան բժշկական կազմակերպությունում` դրամական հատուցման դիմաց, իսկ գրավոր համաձայնությամբ նախատեսված սաղմի պահպանման ժամկետը լրանալուց հետո 1 ամսվա ընթացքում սաղմի պահպանման ծառայություն ստանալու մասին իր ցանկությունը ամրագրող նոր գրավոր համաձայնություն չտալու դեպքում լիազորել սաղմի պահպանումն իրականացնող բժշկական կազմակերպությանը

ա. անհատույց տրամադրել սաղմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող կնոջը (ամուսնուն) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող կնոջը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող եւ հայկական ծագում ունեցող՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ բնակվող օտարերկրացի զույգին կամ կնոջը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող եւ հայկական ծագում չունեցող՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ բնակվող օտարերկրացիների,

բ. ոչնչացնել:

2. Արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված եւ չօգտագործված սաղմերի անհատույց տրամադրման, ոչնչացման կամ պահպանման վերաբերյալ գրավոր համաձայնության ձեւը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող կնոջը (ամուսնուն) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող կնոջը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող եւ հայկական ծագում ունեցող՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ բնակվող օտարերկրացի զույգին կամ կնոջը, սաղմի անհատույց տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը:»

Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ մասի 1-ին կետը:

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում

1) 2-րդ մասի «համապատասխան առողջապահական հաստատություններում» բառերը փոխարինել «դոնորի եւ փոխնակ մոր տվյալների բազայում» բառերով:

2) 4-րդ մասի «ցանկությամբ» բառերից հետո լրացնել « եւ հասանելի են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման ոլորտում լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններին:» բառերը:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: