Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-838-13.01.2021,19.05.2021-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածըի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) 3-րդ եւ 4-րդ կետերում նշված անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետեւյալ դրույքաչափով.

Մինչեւ 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 18 000 դրամ
2 400 001-ից մինչեւ 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 24 000 դրամ
6 000 001-ից մինչեւ 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 48 000 դրամ
12 000 001 դրամ եւ ավելի հաշվարկման բազայի դեպքում 120000 դրամ:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2021թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին » ՀՀ օրենքում փոփոխությունների կատարումը առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենքում 2020թ. դեկտեմբերին կատարված փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով ընդունվել են 2 արտահերթ նիստերի կազմակերպման միջոցով եւ ԱԺ պատգամավորները, ելնելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կարգավորումներից, օբյեկտիվորեն զրկված են եղել իրենց առաջարկություններն իրացնելու իրավունքից:

Հաշվի առնելով ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասով հիմնադրամի առջեւ ծառացած մարտահրավերները հրատապ կարիք է առաջացել վերանայել մոտեցումները: Հասկանալի է, որ կորոնավիրուսի եւ պատերազմի սոցիալ-տնտեսական հետեւանքների հաղթահարումից հետո այս մոտեցումները եւս կարող են փոփոխությունների ենթարկվել՝ անցնելով մասնագիտական տեսանկյունից ավելի ընդունելի միասնական վճարի գաղափարախոսությանը:

2.Առաջարկվող կարգավորուման բնույթը.

Օրենքի նախագծի առաջադրման պատճառ է հանդիսացել ինչպես քաղաքացիների կողմից հնչեցված դիտարկումները, այնպես էլ հեղինակների կողմից Ազգային Ժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ բարձրաձայնած խնդիրները՝ կապված բեռի անհավասարաչափ բաշխվածության հարցի հետ: Բացի այդ փորձ է կատարվել ցածր եւ միջին աշխատավարձ ստացող անձանց, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերի համար առաջացող ֆինանասական բեռը մեղմել: Նշվածի համատեքստում կարեւոր է նաեւ նշել կուտակային կենսաթոշակի մասով ուժի մեջ մտած փոփոխությունները:

Ավելին, հեղինակների առաջարկությունը հենված է Ա/Ձ-ի բեռի որոշակի նվազեցման անհրաժեշտությունից, մասնավորապես, եթե գործող կարգավորմամբ անհատ ձեռնարկատերերը տարեկան վճարելու են 18000-180000դրամ, ապա առաջարկվող կարգավորմամբ այդ բեռը տարեկան լինելու է 18000-120000դրամ, ընդ որում, էականորեն ընդլայնվում է տարեկան 18000 դրամ վճարողների շրջանակը: Սա հնարավորություն կտա նորաստեղծ ու դեռեւս քիչ շրջանառություն ունեցող եւ ըստ այդմ միկրոբիզնեսի ռեժիմում գործունեություն ծավալող սուբյեկտներին որոշակի «բարձիկ» ունենալ:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել անհատ ձեռնարկատերերի վրա ընկնող ֆինանսական բեռը:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ