Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) 3-րդ եւ 4-րդ կետերում նշված անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետեւյալ դրույքաչափով.
Մինչեւ 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 18 000 դրամ |
2 400 001-ից մինչեւ 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 24 000 դրամ |
6 000 001-ից մինչեւ 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 48 000 դրամ |
12 000 001 դրամ եւ ավելի հաշվարկման բազայի դեպքում | 120000 դրամ:» |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2021թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա: