Հոդված 1. Վավերացնել 2018 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրությունը :
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՄՇԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՓՈՓՈԽՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրությունը (այսուհետ նաեւ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին:
Փաստաթուղթը ստորագրել է 41 պետություն, վավերացրել է 5 պետություն:
Արձանագրությունը բաց է ստորագրման՝ 1981 թվականի հունվարի 28-ին Ստրասբուրգում ստորագրման համար բացված «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ նաեւ՝ Կոնվենցիա) անդամ պետությունների համար:
Հայաստանի Հանրապետության կողմից Արձանագրությունը ստորագրվել է 2019թ. հոկտեմբերի 2-ին:
Արձանագրությունն ըստ էության փոփոխում է 1981 թվականի հունվարի 28-ին Ստրասբուրգում կնքված կոնվենցիան, որը Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է 2012 թվականի մայիսի 9-ին:
Արձանագրությունը կոչված է անձնական տվյալների մշակման ոլորտում առկա արդի իրողություններին եւ մարտահրավերներին համապատասխանեցնել Կոնվենցիայում զետեղված իրավական կարգավորումները: Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է ընդգծել, որ Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած կհամարվի Կոնվենցիային կից՝ Վերահսկիչ մարմինների եւ տվյալների անդրսահմանային հոսքերի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը, որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2012 թվականի սեպտեմբերի 1-ին:
Արձանագրության կարեւորությունը կայանում է նրանում, որ Կոնվենցիան, ստորագրված լինելով գրեթե 40 տարի առաջ՝ իր որոշակի կարգավորումներով այլեւս չի համապատասխանում անձնական տվյալների ավտոմատացված մշակման հետեւանքով ժամանակակից աշխարհում առաջ եկող մարտահրավերներին, ինչն էլ իր հերթին առաջ է բերում Կոնվենցիայի բազմաթիվ դրույթներ խմբագրելու անհրաժեշտություն:
Վավերացնելով Արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետությունը կվերահաստատի Եվրոպայի խորհրդի շրջանակներում արդյունավետ համագործակցություն իրականացնող եւ ստանձնած պարտավորությունները բարեխղճորեն կատարող երկրի իր համբավը:
Կարեւոր է նաեւ արձանագրել, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ու դրանից բխող օրենսդրությունը մշակվելով 2015 թվականից սկսած, բավականին առաջադեմ է, եւ ըստ էության համապատասխանում է այս արձանագրության պահանջներին:
Միեւնույն ժամանակ, Արձանագրությունը վավերացնելով, մասնակից պետությունները պարտավորվում են, ի թիվ այլնի՝
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ | ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանն իրականացնում է համընդգրկուն եւ ակտիվ համագործակցություն ինչպես Եվրոպայի խորհրդի կանոնադրական մարմիններում, այնպես էլ Եվրոպայի խորհրդի մոնիտորինգային եւ խորհրդատվական կոմիտեներում:
ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանը հանդիսանում է ոչ միայն օրինակելի եւ արդյունավետ համագործակցություն իրականացնող, այլ նաեւ ԵԽ դերի ամրապնդման եւ կառույցի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման քննարկումներում գործուն ներգրավվածություն ունեցող երկիր: Այսպես, ՀՀ-ԵԽ 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի (ԳԾ) ամփոփիչ զեկույցը, որտեղ արձանագրվել է, որ ԳԾ-ը հանդիսացել է համալիր ֆինանսավորված եւ ամենաարդյունավետորեն իրագործվածներից մեկը:
Արձանագրության նպատակն է՝ 1981թ. հունվարի 28-ի՝ «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» Կոնվենցիան ներկայիս թվային իրողություններին համապատասխանեցնելը, ինչպես նաեւ այն հնարավորինս ԵՄ կարգավորումներին մոտեցնելը՝ նկատի ունենալով ԵՄ-ի դրան միանալու առաջիկա հեռանկարը:
Հայաստանի Հանրապետությունը 2011թ. ապրիլի 8-ին ստորագրել է «1981թ. հունվարի 28-ի՝ Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» Կոնվենցիան, որն էլ Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2012թ. սեպտեմբերի 1-ից:
Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից սկսած՝ «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ Վերահսկիչ մարմինների եւ տվյալների անդրսահմանային հոսքերի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2012թ. սեպտեմբերի 1-ին) կհամարվի ուժը կորցրած:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2018 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրության վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ | ԱՐՏԱԿ ԱՊԻՏՈՆՅԱՆ |
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՄՇԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՓՈՓՈԽՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրությունն (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին:
Հայաստանի Հանրապետության կողմից Արձանագրությունն ստորագրվել է 2019թ. հոկտեմբերի 2-ին, Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի կողմից:
Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Կոնվենցիայի բոլոր Կողմերի կողմից, 36-րդ հոդվածի 1-ին պարբերության դրույթներին համապատասխան, Արձանագրությամբ պարտավորություններ ստանձնելու վերաբերյալ համաձայնություն տրվելու օրվանից հետո՝ եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:
2020թ. օգոստոսի 13-ի դրությամբ Արձանագրությունն ուժի մեջ չի մտել:
2020թ. օգոստոսի 13-ի դրությամբ Արձանագրությունն ստորագրել է 41 պետություն, վավերացրել է 5 պետություն (ցանկը կից ներկայացվում է):
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ | ԱՐՏԱԿ ԱՊԻՏՈՆՅԱՆ |
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
2018Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՄՇԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՓՈՓՈԽՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում ենք, որ Արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերի դրույթների:
ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ` |
ԷՄԻԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ |
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՐՈՆ ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Բադասյան,
Ի պատասխան Ձեր՝ ս.թ. օգոստոսի 26-ի թիվ 01/14.2/19243-2020 գրության՝ կից ներկայացնում ենք «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրությամբ (Արձանագրություն) Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին, այդ թվում՝ եկամուտների նվազեցման եւ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների եւ տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին եզրակացությունը:
Առդիր՝ 1 էջ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ | ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ |
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին, այդ թվում՝ եկամուտների նվազեցման եւ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների եւ տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին
«Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Բադասյան
Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրությամբ «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Հարգանքով՝ | ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ |
ՀՀ Սահմանադրական դատարանի որոշում
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում