Armenian ARMSCII Armenian
Կ-9459-23.04.2021-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» 2002 թվականի մայիսի 29-ի ՀO-359-Ն օրենքի 10-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «սահմանափակումները» բառից հետո լրացնել «եւ իրական շահառուները» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Վարկային կազմակերպությունը պարտավոր է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափանիշներով վարկային կազմակերպության իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել Կենտրոնական բանկ՝ սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: