Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-94510-23.04.2021-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի 12-րդ հոդվածում՝

1) վերնագրում «մասնակցությունը» բառից հետո լրացնել «եւ իրական շահառուները» բառերով.

2) լրացնել 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«4. Ընկերությունը կամ օտարերկրյա ապահովագրական Ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղը պարտավոր է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված չափանիշներով Ընկերության կամ օտարերկրյա ապահովագրական Ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել Կենտրոնական բանկ սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: