Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-94512-23.04.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ գլխի վերնագրում «մասնակցությունը» բառից հետո լրացնել «եւ իրական շահառուները բառերով»:

Հոդված 2. Օրենքը լրացնել 62.1-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 62.1. Իրական շահառուները

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կառավարչի եւ օտարերկրյա կառավարչի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղի եւ ներկայացուցչության իրական շահառուների բացահայտման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ ներդրումային ընկերությունների վերաբերյալ համապատասխան դրույթները:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ