Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առեւտուր՝ առեւտրի տեսակ, որը ֆիզիկական անձից վերջինիս պատկանող ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) հատուցելի ձեռքբերումն է ավտոտրանսպորտային միջոցը (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկան) արտադրողի դիստրիբյուտորի կամ դիլերի կողմից, ներառյալ ավտոտրանսպորտային միջոցը (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկան) արտադրողի դիստրիբյուտորի կամ դիլերի կողմից ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) մանրածախ վաճառքի իրականացումը ֆիզիկական անձին, որի դեպքում վաճառքի գնի մի մասի հատուցումն իրականացվում է այդ ֆիզիկական անձից ձեռք բերվող ավտոտրանսպորտային միջոցով (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայով):»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 23.1-ին մասով.
«23.1. Ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առեւտրի գործունեությունը ենթակա է լիցենզավորման:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: