Հոդված 1. 2003 թվականի ապրիլի 18-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 216.1-ին հոդվածով.
«Հոդված 216.1. Իրական շահառուների վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներկայացնելը կամ ներկայացման ենթակա տեղեկությունները թաքցնելը
1. Իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող իրավասու պետական մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացրած անձի կողմից հայտարարագրում կեղծ տեղեկություններ ներառելը կամ ներկայացման ենթակա տեղեկությունները թաքցնելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Իրավաբանական անձի մասնակցի կամ իրական շահառուի կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող իրավասու պետական մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձին իրական շահառուների վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներկայացնելը կամ ներկայացման ենթակա տեղեկությունները թաքցնելը կամ այդպիսի անձի կողմից ստացված հարցմանը օրենքով նախատեսված ժամկետում չպատասխանելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: