Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6591-21.07.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-150-Ն օրենքի.

1. 1 հոդվածում լրացնել նոր մաս հետեւյալ բովանդակությամբ` «Սույն օրենքը չի տարածվում ֆոնդային բորսայում արժեթղթերով կնքված գործարքներից բխող հաշվարկներ (այդ թվում` ֆոնդային բորսայում կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշում եւ հաշվանցում) իրականացնող վճարահաշվարկային համակարգերի վրա:».

2. 13 հոդվածի 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3. 13 հոդված 8-րդ մասից հանել «Կենտրոնական դեպոզիտարիայի եւ» բառերը.

4. 16 հոդվածի 2-րդ մասից հանել «Կենտրոնական դեպոզիտարիայի եւ» բառերը.

5. 18 հոդվածի 1-ին մասի ե) կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: