Armenian ARMSCII Armenian
Կ-6591-21.07.2005-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 նոյեմբերի 2004 թվականի, ՀՕ-150) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով`

«Սույն օրենքը չի տարածվում ֆոնդային բորսայում արժեթղթերով կնքված գործարքներից բխող հաշվարկներ (այդ թվում` ֆոնդային բորսայում կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշում եւ հաշվանցում) իրականացնող վճարահաշվարկային համակարգերի վրա:»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի յոթերորդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի ութերորդ մասից եւ 16-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «Կենտրոնական դեպոզիտարիայի եւ» բառերը:

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ե» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: