Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ՝ «Գործունեության այլ բնագավառներ» բաժնում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20-րդ կետ.
«20.Ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռք բերման Թրեյդ-ին առեւտրի համար` տարեկան | 2022 թվականի հունվարի 1-ից՝ բազային տուրքի 1000-ապատիկի չափով 2023 թվականի հունվարի 1-ից՝ բազային տուրքի 2000-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: