Armenian ARMSCII Armenian
Կ-9582-03.05.2021,24.05.2021-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «18. Գործունեության այլ բնագավառներ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20-րդ կետով.
 
 
«20.Ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առեւտրի համար` տարեկան 2022 թվականի հունվարի 1-ից՝ բազային տուրքի 1000-ապատիկի չափով
2023 թվականի հունվարի 1-ից՝ բազային տուրքի 2000-ապատիկի չափով»:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: