Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9457-23.04.2021,24.05.2021-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Ֆինանսական հաստատության լիցենզավորման ժամանակ իրականացվող ընթացակարգերը եւ հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման պարտականությունը».

2) 1-ին եւ 2-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: