Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-981-24.05.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի՝

16-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

1. «Հրատեխնիկական արտադրադրանք (արտադրատեսակ)` հրագործական բաղադրիչների այրման եւ (կամ) պայթյունի միջոցով անհրաժեշտ արդյունքի ստացման համար նախատեսված հրագործական միացությունների (խառնուրդների), տարրերի, սարքավորումների ու սարքերի ամբողջություն. որը նախատեսված է հրագործական բաղադրիչի այրման (պայթունի, ճայթուկի) միջոցով էֆեկտ ստանալու համար:

Կախված հրատեխնիկական բաղադրիչի հատկությունից, դրանց քիմիական փոխակերպումների ժամանակ ընթացող պրոցեսների բնույթից՝ հրատեխնիկական արտադրանքները դասակարգվում են կենցաղային նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների եւ տեխնիկական նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների:

Հրատեխնիկական արտադրանքի արտադրության, փոխադրման, պահման, իրացման, շահագործման եւ ոչնչացման գործընթացներին ներկայացվող պահանջները եւ դրանց նույնականացման կանոնները սահմանվում են Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 770 որոշմամբ հաստատված «Պիրոտեխնիկական (hրագործական) արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (այսուհետ՝ Կանոնակարգ):»:

2.16-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.

«Հրատեխնիկական արտադրանքի դասերը՝ Կանոնակարգի պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ընթացակարգերով որոշվող շահագործման ժամանակ պոտենցիալ վտանգավորության աստիճան:»:

3.18-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հրավառություն՝ զանգվածային հանդիսավոր միջոցառումների ժամանակ ձայնային, լուսային, ծխային եւ այլ էֆեկտ ստանալու համար նախատեսված՝ Կանոնակարգով որոշված III, IV եւ V դասի հրատեխնիկական արտադրանքի կիրառում (շահագործում):»:

4. 18-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.

4. «Հրավառության կազմակերպիչ՝ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տոն օրերին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ դեպքերում՝ բացառապես պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պատվերի հիման վրա՝ հրատեխնիկական արտադրանքի շահագործման իրավունք ձեռք բերած եւ սույն օրենքով սահմանված պարտավորություններ ունեցող իրավաբանական անձ:»:

5. 19-րդ պարբերությունում «բնակչությանը ազատ վաճառվող» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքի եւ շահագործման համար չարգելված» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ գլխից հետո լրացնել նոր 2.1-ին գլուխ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ԳԼՈՒԽ 2.1

ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 9.1 Հրավառությունների իրականացումը

1. Հրավառությունները իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից լիցենզավորված իրավաբանական անձանց կողմից՝ բացառապես պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պատվերի հիման վրա «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տոն օրերին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ դեպքերում:

2. Հրատեխնիկական արտադրանքների շահագործումը իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից լիցենզիավորված իրավաբանական անձիք:

3. Հրավառության իրականացումը պահանջում է հատուկ գիտելիքներ եւ հմտություն, համապատասխան որակավորում եւ (կամ) տեխնիկական սարքավորման որոշակի պայմանների ապահովում:

4. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տոն օրերից բացի հրավառությունների իրականացման այլ դեպքերը եւ թույլտվության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հոդված 9.2 Հրավառության կազմակերպչին ներկայացվող պահանջները

1. Հրավառության կազմակերպիչը պարտավոր է ապահովել սույն օրենքի 4-րդ հոդվածի պարբերություններով նախատեսված դրույթների, ինչպես նաեւ 9.1-ին եւ 9.4-րդ հոդվածներով սահմանված դրույթների պահանջների կատարումը.

2. Բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքի եւ շահագործման համար չարգելված հրատեխնիկական արտադրատեսակների շահագործման դեպքերի, լիցենզավորված իրավաբանական անձանց կողմից սույն օրենքով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված այլ դեպքերում հրատեխնիկական արտադրանքների կիրառմամբ հրավառության իրականացման վայրի, ամսաթվի եւ ժամի մասին տեղեկատվությունը ենթակա է հրապարակման համապատասխան համայնքի համացանցային կայքում:

3. Տեղական ինքնակառավարման մարմինների պատվերի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության լիցենզավորված իրավաբանական անձանց կողմից, հրավառությունների իրականացման վայրի, ամսաթվի եւ ժամի որոշումը սահմանվում է համայնքի ավագանու կողմից:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված այլ դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության լիցենզավորված իրավաբանական անձանց կողմից, հրավառությունների իրականացման վայրի, ամսաթվի եւ ժամի որոշումը սահմանվում է Երեւան քաղաքում՝ քաղաքապետի, համայնքներում՝ համայնքի ղեկավարի կողմից:

Հոդված 9.3 Պաշտպանական դրույթ

1. Հրատեխնիկական արտադրանքի ներմուծման եւ շրջանառության փուլերում տեխնածին վթարների կանխարգելման, դրանց հետեւանքների վերացման, տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաեւ մարդու կյանքի, առողջության, շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով, պետությունը կարող է կիրառել ժամանակավոր պաշտպանական՝ ոչ սակագնային միջոցներ՝ հիմք ընդունելով Կանոնակարգի 8-րդ հոդվածը:

2. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող հրատեխնիկական արտադրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հոդված 9.4 Հրատեխնիկական արտադրանքների իրացմանն ու շահագործմանը ներկայացվող անվտանգության պահանջները

1. Հայաստանի Հանրապետության տարածքում Կանոնակարգով որոշված III, IV եւ V դասի հրատեխնիկական արտադրանքների իրացման եւ շահագործման գործունեությունները ենթակա են լիցենզավորման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:

2. Արգելվում է հրատեխնիկական արտադրանքների շուկայահանումը առանց Կանոնակարգերով սահմանված պարտադիր համապատասխանության հավաստման եւ մակնշման:

3. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել այն հրատեխնիկական արտադրանքները, որոնք չունեն մակնշում, կամ ունեն մակնշում, որը չի համապատասխանում Կանոնակարգով սահմանված պահանջներին, ինչպես նաեւ պահպանված չէ մակնշման ամբողջականությունը եւ լրացել է արտադրանքի պահպանման ժամկետը:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող այն հրատեխնիկական արտադրանքը, որոնք չունեն մակնշում, կամ ունեն մակնշում, որը չի համապատասխանում Կանոնակարգով սահմանված պահանջներին, ինչպես նաեւ պահպանված չէ մակնշման ամբողջականությունը, լրացել է պահպանման ժամկետը ենթակա են անմիջապես շրջանառությունից հանման:

5. Հրատեխնիկական արտադրանքների շահագործումն իրականացվում է շահագործման փաստաթղթերի պահանջներին կամ սահմանված կարգով հաստատված տեխնոլոգիական ցուցումներին համապատասխան՝ հաշվի առնելով հրդեհային անվտանգության պահանջները:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:


Հիմնավորում


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» «Փոստային կապի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կարաելու մասին» եւ «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Ուղղում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» «Փոստային կապի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կարաելու մասին» եւ «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 17-ի N 795-Ա որոշումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 17-ի N 795-Ա որոշման ուղղման տեքստը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ