ՍԵՐԳԵՅ ԱՂԻՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասով եւ հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասը՝
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
Սերգեյ ԱՂԻՆՅԱՆԻՆ
նշանակել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ՝ երկու տարի ժամկետով: Պաշտոնավարման սկիզբը՝ սույն թվականի մայիսի 31-ից: