Հոդված 1. Վավերացնել 2018 թվականի սեպտեմբերի 28-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը :
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի սեպտեմբերի 28-ին:
Հայաստանի Հանրապետության կողմից Համաձայնագիրը ստորագրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Համաձայնագրի նպատակն է ստեղծել իրավական հիմքեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում Կողմերի իրավապահ մարմինների համագործակցության համար: Կողմերը, Համաձայնագրին, ազգային օրենսդրությանը եւ այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որի մասնակիցն են իրենք, համագործակցում են՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների կանխարգելումը, հայտնաբերումը, կանխումը, բացահայտումն ու քննությունն ապահովելու նպատակներով:
Կողմերը, ազգային օրենսդրությանը համապատասխան, որպես քրեորեն պատժելի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ճանաչում են մի շարք արարքներ, ինչպիսիք են՝ տեղեկատվության ոչնչացում, բլոկավորում, ձեւափոխում կամ պատճենահանում, տեղեկատվական (համակարգչային) համակարգի աշխատանքի խախտում՝ օրենքով պահպանվող համակարգչային տեղեկատվությանը չարտոնված մուտքի միջոցով, վնասաբեր ծրագրերի ստեղծում, օգտագործում կամ տարածում, համակարգչային համակարգի շահագործման կանոնների խախտում դրան հասանելիություն ունեցող անձի կողմից, ինչը հանգեցրել է օրենքով պահպանվող համակարգչային տեղեկատվության ոչնչացման, բլոկավորման կամ ձեւափոխման, եթե այդ արարքը էական վնաս կամ ծանր հետեւանքներ է հասցրել., պաշտպանված համակարգչային համակարգին կամ ցանցին չարտոնված հասանելիություն ստանալու հատուկ ծրագրային կամ ապարատային միջոցների պատրաստում՝ իրացման նպատակով, կամ իրացում, հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող համակարգչային համակարգերի եւ տվյալների բազաների ապօրինի օգտագործում, ինչպես նաեւ հեղինակության յուրացում, եթե այդ արարքն էական վնաս է պատճառել:
Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության եւ Ուզբեկստանի Հանրապետության միջեւ:
Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2020թ. մարտի 12-ին:
Համաձայնագիրն ուժի մեջ է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, եւ Ուզբեկստանի Հանրապետության համար:
2018 թվականի սեպտեմբերի 28-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | Արմեն Ղեւոնդյան |
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 4-րդ կետերի, «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի դրույթների հիմքով:
ՀՀ ԱՆ իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ՝ | ԷՄԻԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ |
Ի պատասխան Ձեր 12.01.2021 թվականի
թիվ 1/2/483-21 գրության
Հարգելի պարոն Ղազարյան,
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին»համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին»ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Առդիր՝ էլեկտրոնային նյութ:
Հարգանքով` | Ս.Պապիկյան |
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից-պետությունների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից-պետությունների` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) առկա են ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ (մասնավորապես՝ Համաձայնագրի 5-րդ եւ 12-րդ հոդվածները):
Միաժամանակ Համաձայնագրում եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ առկա չեն:
ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ |
ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Ղազարյան,
Ի պատասխան Ձեր 2021թ. հունվարի 12-ի թիվ 1/2/492-21 գրության՝ հայտնում եմ, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իր իրավասությունների շրջանակում չի առարկում «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագրի վավերացմանը:
Միաժամանակ, վերոհիշյալ համաձայնագիրը վավերացնելիս եւ համաձայնագրով ստանձնած պարտավորություններն իրականացնելիս անհրաժեշտ ենք համարում հաշվի առնել հետեւյալ հանգամանքները:
Ֆ 5-րդ հոդվածի «ը» ենթակետը կիրառելիս բացառել այնպիսի տեղեկատվության փոխանակումը, որը կարող է հանգեցնել Կողմերի իրավասու մարմինների տվյալների շտեմարաններում տեղեկատվության բացահայտման ռիսկերի,
Ֆ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների վերաբերյալ հարցումներն ու գաղտնի նյութերն անվտանգ փոխանցելու համար 6-րդ հոդվածի 2-րդ կետով անհրաժեշտ է նախատեսել այնպիսի տեխնիկական կապուղիների օգտագործումը, որոնցով հնարավորինս կբացառվի տեղեկատվության բացահայտման եւ արտահոսքի վտանգը:
Հարգանքով՝
ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆ |
Ի պատասխան ՀՀ ոստիկանության պետի
թիվ 1/2/486-21 գրության
Հարգելի պարոն Ֆիդանյան,
«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագրի վերաբերյալ առաջարկություններ չկան:
Հարգանքով՝
Արդարադատության առաջին դասի խորհրդական՝ | Գ. Բաղդասարյան |
ՀՀ Սահմանադրական դատարանի որոշում
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում