Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (6 հուլիսի 2000 թվականի ՀՕ-83) 235-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածով սահմանված կարգով ապրանքների իրացման դեպքում՝ ապրանքների նկատմամբ օրենքով տնօրինման բավարար իրավունքներ ունեցող անձի ցանկությամբ պետք է իրացվեն աճուրդային կարգով կամ ուղղակի վաճառքով, վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված հատուկ իրացման կետում: Ապրանքների իրացման գները չեն կարող էականորեն ցածր լինել այդ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում գործող մանրածախ գներից՝ հաշվի առնելով դրանց պահպանվածության աստիճանը»:
Հոդված 2. Օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ պարբերությամբ.
«Իրացման կետում ապրանքների պահպանման, իրացման նախապատրաստման եւ վաճառքի կազմակերման ծախսերը կատարվում են ապրանքների վաճառքից գոյացած գումարների 5 տոկոսի հաշվին»: