Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-661-25.07.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (6 հուլիսի 2000 թվական) 105-րդ հոդվածում՝

ա) առաջին մասի «300 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը» բառերը փոխարինել «150 հազ. դրամը» բառերով.

բ) երկրորդ մասի «100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը» բառերը փոխարինել «50 հազ. դրամը» բառերով:

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից :


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Օրենքի նախագծի մշակման նպատակն է օրենքի 105 հոդվածում առկա արտարժույթով սահմանված չափորոշիչները ՀՀ դրամով արտահայտելը:

Հաշվարկների հիմքում դրվել է 1 ԱՄՆ դոլարը = 500 դրամ հաշվարկը, որով եւ կանխատեսվել է 2005 թվականի պետական բյուջեի եկամտային մասը: