Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«11) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականությունը ձեռք բերողին, եթե պետության կամ համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասը սահմանակից է օտարվող սեփականությանը եւ անհրաժեշտ է օտարման նպատակի իրագործման եւ օտարման հիմք հանդիսացող գործունեության իրականացման համար կամ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը չօտարելու դեպքում այն կորցնելու է տնտեսական կամ գործառութային այն նշանակությունը, որն ուներ մինչեւ սահմանակից սեփականության օտարումը: Սույն կետով նախատեսված հիմքով պետական հողամասերի օտարման դեպքում հողամասերի ուղղակի վաճառքն իրականացվում է Կառավարության համաձայնությամբ, որը տրամադրվում է հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշմամբ.».
2) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հողամասերի ուղղակի վաճառքի գինը, բացառությամբ սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, սահմանվում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված, ինչպես նաեւ բնակելի, հասարակական, արտադրական շենքերի, շինությունների կառուցման եւ սպասարկման համար՝ սահմանված կարգով հատկացված, սակայն դեռեւս չկառուցապատված հողամասերի համար ոչ պակաս, քան տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: