Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 160-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր 5-րդ կետով`
«5. Պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց՝ վարչական վարույթի արդյունքում ընդունած օրենքին հակասող վարչական ակտերն անվավեր ճանաչելու մասին դիմումները դատարան են ներկայացվում դրանք վարչական կարգով բողոքարկվելուց հետո վեց ամսվա ընթացքում, իսկ վարչական կարգով բողոք չներկայացվելու դեպքում` վարչական կարգով բողոքարկման ժամկետը լրանալուց հետո վեց ամսվա ընթացքում, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 162-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7. Ըստ էության ճիշտ ակտը չի կարող անվավեր ճանաչվել միայն ձեւական նկատառումներով:»:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
Օրենքի նախագծում առաջարկվող լրացումները անհրաժեշտ է կատարել հետեւյալ պատճառով.
1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացումով սահմանվել է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու մասին դիմումի ներկայացման վաղեմության ժամկետ: Սույն լրացումը առաջարկվել է, քանի որ բողոքարկվող հին ակտերով ժամանակի ընթացքում անհնար է լինում դատարան ներկայացնել համապատասխան ապացույցներ, որովհետեւ օրինակ չեն պահպանվում ստուգման ժամանակ վերցված փաստաթղթերի լուսապատճեները եւ դրանք պահպանելու պարտականություն օրենքով սահմանված չէ, իսկ հարկ վճարողը սկզբնական հաշվապահական փաստաթղթերըպարտավոր է պահպանել 3 տարի, կամ ստուգող անձինք այլեւս չեն աշխատում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ այլն:
2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացումը պայմանավորված է նրանով, որդատական պրակտիկայում պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց կողմից ընթացակարգային նորմերի չպահպանմամբ կամ դրանց խախտումով կազմվածակտերն համարվում են օրենքին հակասող եւ ճանաչվում են անվավեր, այն դեպքում, երբ հիմնականում ընթացակարգային նորմերի խախտումը կամ դրանց պահպանումը չէր կարող հիմք հանդիսանալ այլ ակտ ընդունելուն: