Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 09-ի աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 5-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.
2) լրացնել նոր 6-րդ կետ՝
«6) հաշմանդամություն ունեցող երեխային խնամող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի պահանջով՝ բժշկական եզրակացության հիման վրա:»:
Հոդված 2. Օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասում «1-4-րդ կետերով» բառերը փոխարինել «1-4-րդ եւ 6-րդ կետերով» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: