Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-10031-29.06.2021-ՏՏԳԲ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի 8-րդ հոդվածի՝

1. 3-րդ մասում «համակարգման ոլորտում» բառերից հետո լրացնել «, օրենքով նախատեսված դեպքերում,» բառերը, իսկ «ղեկավարներին» բառից հետո լրացնել «, մարզպետներին» բառը.

2. 4-րդ մասում «ղեկավարներին» բառից հետո լրացնել «, մարզպետներին» բառը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: