Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-6-րդ մասերը, 34-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերը՝ Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբն ստեղծել ինը պատգամավորից:
2. Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը ձեւավորել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վեց, «Հայաստան» խմբակցության երկու եւ «Պատիվ ունեմ» խմբակցության մեկ պատգամավորներից:
3. Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի կազմում պատգամավորներն ընդգրկվում են խմբակցության ներկայացմամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի կողմից ընդունվելու պահից: