Armenian ARMSCII Armenian
Կ-1007-13.07.2021-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.6-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ երրորդ երկրներից ներմուծելու եւ (կամ) երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր (կամ դրանց կրկնօրինակներ) տրամադրելու համար բազային տուրքի չափով, եթե սույն օրենքով այլ դրույքաչափ նախատեսված չէ
2. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523210000, 2523100000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրերի) «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչեւ հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար բազային տուրքի 1400-ապատիկի չափով
3. ԱՏԳ ԱԱ 252310000 ծածկագրին դասվող ցեմենտի «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչեւ հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար բազային տուրքի 200-ապատիկի չափով
4. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2603000000 ծածկագրին դասվող պղնձի խտահանք արտահանելու յուրաքանչյուր մեկ տոննայի լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների (մինչեւ հարյուր կիլոգրամ արտահանելու դեպքում գործում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափը) բազային տուրքի 160-ապատիկի չափով
5. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2613 ծածկագրին դասվող մոլիբդենի խտահանքեր արտահանելու յուրաքանչյուր մեկ տոննայի լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների (մինչեւ հարյուր կիլոգրամ արտահանելու դեպքում գործում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափը) բազային տուրքի 800-ապատիկի չափով
6. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7202700000, 8102 ծածկագրին դասվող մոլիբդենի (բացառությամբ 810297000) արտահանելու յուրաքանչյուր մեկ տոննայի լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների (մինչեւ հարյուր կիլոգրամ արտահանելու դեպքում գործում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափը) բազային տուրքի 1000-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«Սույն օրենքի 19.6-րդ հոդվածի 2-6-րդ մասերով նախատեսված պետական տուրքը վերադարձման ենթակա չէ:»:

Հոդված 3. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 30-րդ օրվանից:

2. Սույն օրենքը տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո լիցենզիա (հավաստագիր, թույլտվություն) ստանալու համար ներկայացված հայտերի վրա: