Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-995-18.06.2021,15.07.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 42.1-ին հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը «ստուգումների,» բառից հետո լրացնել « ստուգայցերի,» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 230-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 230. Առողջապահության ոլորտում եւ աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

1. Սույն օրենսգրքի 41-րդ, 411 -ին, 412 -րդ, 41.6-րդ, 42-43-րդ, 45-475 -րդ, 47.7-47.13-րդ հոդվածներով, 47.15-րդ հոդվածի 1-3-րդ, 7-9-րդ մասերով, 47.18-47.27-րդ, 80-86-րդ (եթե դրանք համարվում են մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների եւ նորմերի խախտումներ), 87-րդ (Առողջապահության ոլորտում եւ աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի հանձնարարականները չկատարելու մասով), 961 -ին, 152-րդ հոդվածներով, 158-րդ հոդվածի 19-րդ մասով, 158.1-ին, 1695 -րդ, 1698 -րդ հոդվածներով, 173.1-ին հոդվածի 3-րդ մասով, 173.3-րդ հոդվածով, 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 11-րդ մասերով, 182.5-րդ հոդվածի 3-րդ (դեղորայքի ձեռքբերման եւ շրջանառության հետ կապված իրավախախտումների մասով), 11-րդ (դեղերի եւ բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման հետ կապված իրավախախտումների մասով) եւ 14-րդ մասերով, 198-րդ հոդվածով, 201-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 213.2-րդ հոդվածով (դեղերի եւ բժշկական նշանակության գույքի մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր է նշանակում առողջապահության ոլորտում եւ աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

2. Առողջապահության ոլորտում եւ աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն տեսչական մարմնի ղեկավարը, ղեկավարի տեղակալները եւ տարածքային կենտրոնների պետերը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ