Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6661-08.08.2005-ՍԱ,ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (9 նոյեմբերի 2004 թվականի, ՀՕ-124) 172-րդ հոդվածի`

ա) 1-ին մասից հանել «վճարելով լրիվ աշխատավարձը՝ » բառերը.

բ) 2-րդ մասը «օրական» բառից հետո լրացնել «(երկու եւ ավելի նորածին որդեգրելու կամ երկու եւ ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչեւ նորածինների 110 օրական)» բառերով.

գ) 3-րդ մասում «վճարումն իրականացվում է» բառերը փոխարինել «վարձու աշխատողին վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին», « Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ « Հարկային ծառայության մասին» Հա՟յաս՟տանի Հան՟րապե՟տու՟թյան օրենքում լրացում կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նա՟՟խա՟՟գծերի փաթեթի

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ. դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշման Հավելված N1-ի 96-րդ կետով նախատեսված է ներկայացված օրենքի նախագծի ընդունումը: Այն բխում է նաեւ ՀՀ կառավարության 2004 թվականի հունվարի 22 N 100-Ն որոշումից (կետ 157) եւ ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 5‑ի ««Այն իրավական ակտերի ցանկը հատատելու մասին, որոնցով նախատեսված հարաբերությունները «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն պետք է կարգավորվեն օրենքով» թիվ 253-Ն որոշումից (կետեր 7 եւ 28):

Այսօր սոցիալական ապահովագրության նպաստների հաշվարկման,նշանակման եւ վճարման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 1992թ. նոյեմբերի 18-ի թիվ 584 եւ 1993թ. մարտի 10-ի թիվ 95 որոշումներով հաստատված կանոնադրություններով:

Փաստորեն բնակչության սոցիալական պաշտպանության համակարգի բաղկացուցիչ մասը կազմող պարտադիր սոցիալական ապահովագրության առանձին պետական ծրագրերը, այդ թվում ` ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության ենթակա անձանց ապահովագրական նպաստների տրամադրումը առայժմ կանոնակարգվում է վերը նշված իրավական ակտերով, որոնք առաջացնում են մի շարք խնդիրներ.

- օրենսդրական դաշտը կտրատված է. ոլորտը կարգավորող ակտերը բազմիցս փոփոխությունների են ենթարկվել, որի արդյունքում միեւնույն հարցը հաճախ կարգավորվում է գործող տարբեր իրավական ակտերով, որոնք հաճախ մեկը մյուսին հակասում են,

- կան բազմաթիվ երկիմաստ մեկնաբանությունների հնարավորություն տվող, անհստակ, հաճախ իրարամերժ դրույթներ,

- կարգում ամրագրվածմոտեցումներիեւ սկզբունքների որոշ մասը հնացել են եւ համահունչ չեն սոցիալական պաշտպանության ոլորտում` ներկայումս որդեգրված սկզբունքներին, այսինքն սոցիալական պաշտպանության ոլորտի մի ստվար հատվածի զարգացումը ետ է մնում ոլորտում իրականացվող բարեփոխումներից,

- նպաստների հաշվարկման` ամրագրված մոտեցումները հաճախ անտրամաբանական, հաճախ` անիմաստ են դարձնում տվյալ նպաստի տրամադրումը:

Վերոհիշյալ հիմնախնդիրները հանգեցնում են նաեւ նրան, որ քաղաքացին ամբողջական պատկերացում չունի իր իրավունքների մասին` սոցիալական ապահովագրության նպաստների ոլորտում:

Ոլորտի` օրենքով կարգավորելու անհրաժեշտությունը բխում է նաեւ«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածից, համաձայն որի` միայն օրենքով կարող են սահմանվել ֆիզիկական անձանց իրավունքների իրականացման պայմաններն ու կարգը: Պետք է նաեւ հաշվի առնել այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության ընդունած` «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» շրջանակներում լուրջ վերափոխումների կարիք ունեն նաեւ ոլորտը կարգավորող դրույթները, ինչն անհրաժեշտ է նաեւ նոր Աշխատանքային օրենսգրքի համատեքստում:

Հաշվի առնելով վերը նշվածը մշակվել է ներկայացված օրենքի նախագիծը, որով սահմանվում են`

1) ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության հասկացությունը եւ իրավական երաշխիքները.

2) ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության շրջանակներում ապահովագրական հատուցման` ապահովագրական նպաստների, իրավունք տվող պայմանները.

3) ապահովագրական նպաստների տեսակները, դրանց հաշվարկման, նշանակման եւ վճարմանկարգը:

«Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել.

1. ՀՀ աշխատանքային օրենսգրքում,

2. «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում,