Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-002-13.08.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Oդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հունիսի 10-ին ՀՕ-156-Ն օրենքի 3-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.

1) Հոդված 3-ի 1-ին կետում «100.000 (հարյուր հազար)» բառերը փոխարինել  «128 821 (հարյուր քսանութ հազար ութ հարյուր քսանմեկ)»  բառերով:

2) Հոդված 3-ի 2-րդ կետում «1000 (հազար)» բառերը փոխարինել «1288 (հազար երկու հարյուր ութսունութ)» բառերով:

3) Հոդված 3-ի 3-րդ կետում «17» բառը փոխարինել «22 (քսաներկու)» բառերով:

4)  Հոդված 3-ի 4-րդ կետում «4150» բառը փոխարինել «5346 (հինգ հազար երեք հարյուր քառասունվեց)» բառերով:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Ընթացիկ իրավիճակը եւ առաջարկվող կարգավորման բնույթը

«Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածը սահմանում է, որ դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա օդանավ շահագործողները չեն կարող գործունեություն իրականացնել առանց ապահովագրության, որը նախատեսված է նրանց գործունեության հետեւանքով ուղեւորների, երրորդ անձանց կամ նրանց գույքին պատճառված հնարավոր վնասները փոխհատուցելու համար: Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքով եւ «Միջազգային օդային փոխադրումների որոշ կանոնների միասնականացման մասին» 1999 թվականի մայիսի 28-ին Մոնրեալում ստորագրված կոնվենցիայով (հետագայում՝ Կոնվենցիա), որը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը ԱԺՈ-164-Ն որոշմամբ 2009 թվականի հոկտեմբերի 28-ին վավերացրել է եւ Հայաստանի Հանրապետության համար այն 2010 թվականի հունիսի 15-ից մտել է ուժի մեջ:

«Օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանվում է Հայաստանի Հանրապետության եւ oտարերկրյա օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը՝ նրանց գործունեության հետեւանքով դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող փոխադրումների դեպքերում երրորդ անձանց, ուղեւորներին, ուղեբեռին կամ բեռին պատճառված հնարավոր վնասները փոխհատուցելու համար:

Կոնվենցիայի 24-րդ հոդվածով նախատեսվում է, որ պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը վերանայվում են Դեպոզիտարի (Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն) կողմից:

ԻԿԱՕ անդամ-պետությունները ծանուցվել են պատասխանատվության սահմանաչափերի փոփոխությունների մասին 2019 հունիսի 28-ի թիվ LE 3/38.1-19/50 պաշտոնական գրությամբ՝ միաժամանակ տեղեկացվելով նաեւ այն մասին, որ առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2019 թվականի դեկտեմբերի 28-ին, եթե մինչեւ 2019 թվականի սեպտեմբերի 30-ը անդամ-պետությունների մեծամասնությունը չհայտնեն իրենց անհամաձայնության մասին:

Մինչեւ 2019 թվականի սեպտեմբերի 30-ը Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը արձանագրել է, որ անդամ-պետությունների մեծ մասը չի հայտնել անհամաձայնություն առաջարկվող փոփոխությունների մասով, ուստի, նշված հանգամանքով էլ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել կատարել Օրենքի համապատասխան փոփոխություններ:

Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Օրենքի 3-րդ հոդվածում, որով սահմանվում են պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերի փոփոխության նպատակով մշակվել է «Օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը:

Նախագիծը մշակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում Օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը կլինեն համահունչ Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից սահմանված սահմանաչափերին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Գրություն