Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-002-13.08.2021-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Oդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հունիսի 10-ին ՀՕ-156-Ն օրենքի 3-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.

1) Հոդված 3-ի 1-ին կետում «100.000 (հարյուր հազար)» բառերը փոխարինել  «128 821 (հարյուր քսանութ հազար ութ հարյուր քսանմեկ)»  բառերով:

2) Հոդված 3-ի 2-րդ կետում «1000 (հազար)» բառերը փոխարինել «1288 (հազար երկու հարյուր ութսունութ)» բառերով:

3) Հոդված 3-ի 3-րդ կետում «17» բառը փոխարինել «22 (քսաներկու)» բառերով:

4) Հոդված 3-ի 4-րդ կետում «4150» բառը փոխարինել «5346 (հինգ հազար երեք հարյուր քառասունվեց)» բառերով:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: