ՀՈԴՎԱԾ 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (9 հոկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-97) 39-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Ազգային հանձնաժողովի անդամ»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետու՟թյան օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետու՟թյան օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ ավելի կհաստակեցվի Ազգային հանձնաժողովի անդամ նշանակվելու հետ կապված հարաբերությունները, քանի որ գործող խմբագրությունից հասկացվում է, որ Ազգային հանձնաժողովի անդամը կարող է նշանակվել պարտադիր երկու անգամից ոչ ավելի: