Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0051-17.08.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 169.20-րդ, 169.21-րդ եւ 169.22-րդ հոդվածներում «անշարժ գույքի» բառերը հանել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.   Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունում գնահատման գործունեության կանոնակարգումը ներկայումս իրականացվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի եւ «ՀՀ-ում անշարժ գույքի գնահատման ստանդարտ»-ի հիման վրա:

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 2005 թվականի հոկտեմբերի 4-ին: Մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը անշարժ գույքի գնահատման գործունեությունը լիցենզավորվում էր, իսկ գնահատողը՝ որակավորվում լիազոր մարմնի կողմից: 2010 թվականի դեկտեմբերի 8-ին ընդունված «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-237-Ն օրենքով անշարժ գույքի գնահատման գործունեության լիցենզավորման պահանջը վերացվեց:

Վերոնշյալ օրենքի գործողությունը տարածվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող անշարժ գույքի գնահատման գործունեության վրա:

Անշարժ գույքի գնահատումը պարտադիր է`

1) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման դեպքերում՝ բացառությամբ պետական գույքի մասնավորեցման եւ պետական կամ համայնքային հողերի օտարման դեպքերի,

2) անշարժ գույքը պետության կամ համայնքների կարիքների համար ձեռք բերելու (վերցնելու) դեպքերում,

3) անշարժ գույքն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում կամ հիմնադրամներում ներդնելու դեպքերում,

4) անշարժ գույքի բռնագանձման հետեւանքով իրացման դեպքերում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորող եւ հսկողություն իրականացնող լիազոր մարմին սահմանելու մասին» N 2277-Ն որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման գործունեությունը կարգավորող, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց որակավորող եւ հսկողություն իրականացնող լիազոր մարմինը ՀՀ կադաստրի կոմիտեն է (այսուհետ՝ Կոմիտե):

Կոմիտեն կարգավորում է գնահատման ոլորտը, կազմակերպում եւ անցկացնում է որակավորման քննությունները, ինչպես նաեւ իրականացնում է գնահատողների կողմից վերոնշյալ օրենքի, գնահատման ստանդարտների եւ օրենսդրությամբ սահմանված կարգերի, նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իր կողմից ստեղծված որակավորման եւ մասնագիտական հանձնաժողովների միջոցով:

Կոմիտեն որակավորման հանձնաժողովի միջոցով կազմակերպում եւ անցկացնում է որակավորման քննությունները: Որակավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Կոմիտեի ներկայացուցիչներ եւ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող երեք գնահատող` իրենց համաձայնությամբ:

Կոմիտեն մասնագիտական հանձնաժողովի միջոցով իրականացնում է հսկողություն անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց եւ գնահատողների կողմից «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի, գնահատման ստանդարտների եւ օրենսդրությամբ սահմանված կարգերի, նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ:

Գնահատողների կողմից «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի, գնահատման ստանդարտի եւ օրենսդրությամբ սահմանված կարգերի, նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն Կոմիտեն իրականացնում է միայն շահագրգիռ անձանց դիմումի կամ լիազոր մարմնի հաստատած ուսումնասիրությունների իրականացման տարեկան ժամանակացույցի հիման վրա:

Մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիմքով գնահատողի որակավորման գործողությունը դադարեցվում է, եթե գնահատողը գնահատման հաշվետվությունում «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքով, գնահատման ստանդարտով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված պահանջների եւ պայմանների խախտում (խախտումներ) կատարելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, առնվազն չորս այլ հաշվետվություններում եւս խախտումներ է կատարել: Որեւէ այլ դեպքերում պատասխանատվության այլ միջոցներ ինչպես որակավորված գնահատողների, այնպես էլ գնահատման գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ օրենսդրությունը չի նախատեսում:

Ներկայիս գործող օրենսդրությամբ չեն կարգավորվում մի շարք իրավահարաբերություններ, որոնցում գույքի շուկայական արժեքի արտացոլման անհրաժեշտություն կա, ինչպես նաեւ խիստ սահմանափակվում են այդ ոլորտը լիազոր մարմնի կողմից կարգավորելու հնարավորությունները, մասնավորապես.

1. Կարգավորման առարկա է միայն անշարժ գույքը, սակայն ներկայումս շարժական գույքի գնահատումը զգալի մասնաբաժին է կազմում առկա իրավահարաբերություններում, մասնավորապես վարկավորման եւ ապահովագրական ոլորտներում, ինչպես նաեւ գործող օրենսդրությամբ գնահատումն իրականացվում է գործող Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտով (ՀՍՏ 252-2012), որի կիրառման ոլորտը տարածվում է միայն անշարժ գույքի գնահատման գործունեության վրա:

2. Օրենսդրությամբ նախատեսված գնահատման պարտադիր դեպքերը չեն ներառում բոլոր այն իրավահարաբերությունները, որտեղ գույքի իրական շուկայական արժեքի արտացոլման անհրաժեշտություն կա:

3. Գործող օրենսդրությունը լիազոր մարմնին, որեւէ գործիք կամ մեխանիզմ չի նախատեսում, որով հնարավոր լինի պարզել որակավորված անձանց կողմից կատարված գնահատությունները,

4. Գործող օրենսդրությունը կազմակերպությունների համար գնահատման գործունեությամբ զբաղվելու որեւէ նվազագույն պահանջ չի նախատեսում:

5. Գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ վերահսկողական մեխանիզմներ սահմանված չեն, եւ հնարավոր չէ պատասխանատվության ենթարկել անբարեխիղճ գնահատման կազմակերպություններին, պատասխանատվության կարող են ենթարկվել բացառապես անհատները՝ որակավորված մասնագետները:

6. Որակավորված մասնագետների նկատմամբ սահմանված վերահսկողական մեխանիզմները բավարար չեն լիազոր մարմնին վերապահված գործառույթներն իրականացնելու համար:

Եվրոպական եւ մի շարք այլ զարգացած երկրներում, ինչպես նաեւ ԵՏՄ անդամ պետություններում բացի անշարժ գույքից գնահատման օբյեկտ են հանդիսանում շարժական գույքը, բիզնեսը, մեքենաները եւ սարքավորումները, մտավոր սեփականությունը եւ ոչ նյութական ակտիվները: ԵՏՄ շրջանակներում ներկայումս ընթացքի մեջ են գույքի գնահատման ոլորտի ծառայությունների ազատականացման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը (ծրագրի պահանջներից է նաեւ գույքի այլ տեսակների գնահատման իրավական կարգավորումը), որը հնարավորություն է ընձեռելու այլ անդամ պետությունների որակավորված գնահատողներին գործունեություն ծավալել Հայաստանի Հանրապետությունում, իսկ Հայաստանի Հանրապետությունում որակավորված գնահատողներին՝ այդ պետությունների տարածքում: Հետեւաբար անհրաժեշտություն է առաջանում Օրենքի նախագծի ընդունման, որը հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետության որակավորված գնահատողներին այդ պետություններում բացի անշարժ գույքից իրականացնելու նաեւ գույքի մյուս տեսակների գնահատում:

Նշենք նաեւ, որ ներկայումս գույքի մյուս տեսակների գնահատման ոլորտի օրենսդրությամբ չկարգավորման պարագայում, այդ գույքի տեսակների գնահատումը Հայաստանի Հանրապետությունում հիմնականում իրականացվում է անշարժ գույքի որակավորված գնահատողների կողմից:

Եվրոպական եւ ԵՏՄ անդամ պետություններում գույքի գնահատման ոլորտում գործում են գնահատման ինքնակարգավորվող կազմակերպություններ (ասոցիացիաներ), առկա են նաեւ երկրներ, որոնցում գնահատման ոլորտի կարգավորման լիազոր մարմիններ են հանդիսանում այդ ինքնակարգավորվող կազմակերպությունները: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են գնահատողների երկու ինքնակարգավորվող կազմակերպություններ, որոնց անդամակցում են որակավորված գնահատողների մեծ մասը, սակայն օրենսդրությամբ այդ կազմակերպություններին որեւէ լիազորություններ եւ պարտավորություններ վերապահված չլինելը դրանց հնարավորություն չի ընձեռնում արդյունավետ գործելու, ընդլայնվելու, զարգանալու եւ իրենց գործառույթներով խթանելու ոլորտի կայացմանն ու զարգացմանը:

Այս տեսանկյունից նույնպես սույն օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն է ընձեռելու Հայաստանի Հանրապետությունում ներդնելու գնահատման ոլորտի ինքնակարգավորման ինստիտուտը, եւ ինքնակարգավորվող կազմակերպություններին որոշ լիազորություններ, գործառույթներ ու պարտականություններ օրենքով ամրագրումը մեծ խթան կհանդիսանա ոլորտի կայացման ու զարգացման համար:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքը նոր խմբագրությամբ շարադրելու հանգամանքով:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

2.1. Օրենքի գործողության ոլորտի ընդլայնում

Ներկայումս «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի գործողությունը տարածվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող անշարժ գույքի գնահատման գործունեության վրա: Առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող անշարժ եւ շարժական գույքերի, ինչպես նաեւ գույքի նկատմամբ սեփականության եւ այլ գույքային իրավունքների, քաղաքացիական իրավունքի այլ օբյեկտների (որոնք ՀՀ օրենսդրությամբ կարող են լինել քաղաքացիաիրավական շրջանառության օբյեկտներ) գնահատման գործունեության վրա:

Եվրոպական եւ մի շարք այլ զարգացած երկրներում, ինչպես նաեւ ԵՏՄ անդամ պետություններում, բացի անշարժ գույքից, գնահատման օբյեկտ են համարվում շարժական գույքը, բիզնեսը, մեքենաները եւ սարքավորումները, մտավոր սեփականությունը եւ ոչ նյութական ակտիվները, որի համար առաջարկվում է ՀՀ գնահատման գործունեության ոլորտում կիրառել գնահատման միջազգային ստանդարտներին համահունչ, ՀՀ կառավարության կողմից սահմանված ստանդարտներ:

2.2  Գնահատման պարտադիր դեպքերի ընդլայնում

Առաջարկվում է ընդլայնել գործող օրենքով սահմանված գնահատման պարտադիր դեպքերը՝ որպես գնահատման պարտադիր դեպքեր սահմանելով նաեւ.

1) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարման դեպքերում՝ բացառությամբ պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի օտարման դեպքերի.

2) գույքը պետության կամ համայնքների կարիքների համար ձեռք բերելու (վերցնելու) դեպքերում.

3) պետական կամ համայնքային գույքը վարձակալությամբ հանձնելու դեպքերում, բացառությամբ պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքերի.

4) պետական կամ համայնքային կարիքների համար գույք վարձակալելու դեպքերում.

5) սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված օբյեկտներն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում կամ հիմնադրամներում ներդնելու դեպքերում.

6) գույքի բռնագանձման հետեւանքով դրա իրացման դեպքերում.

7) անշարժ գույքի գրավադրման դեպքերում,

8) անշարժ գույքի ապահովագրության դեպքերում,

9) սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված օբյեկտները հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքերում.

10) գույքի սեփականատիրոջը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սնանկ ճանաչելու եւ գույքը հրապարակային սակարկություններով օտարելու դեպքերում

2.3. Որակավորված գնահատողների կողմից գնահատված գույքերի բազայի վարում լիազոր մարմնում

Ներկայիս օրենսդրությամբ որեւէ մեխանիզմ նախատեսված չէ ստուգելու որակավորված անձի կողմից ներկայացված տվյալ ժամանակահատվածում իրականացված գնահատման հաշվետվությունները, ինչպես նաեւ գնահատման հաշվետվություններում արտացոլված արժեքները:

Առաջարկվում է լիազոր մարմնի կողմից ներդնել անշարժ գույքի գնահատման գործունեության որակավորված անձանց կողմից կազմված պարտադիր գնահատման դեպքերում անշարժ գույքերի գնահատման հաշվետվությունների տվյալների բազա, որի համար կստեղծվի առցանց աշխատող էլեկտրոնային տեղեկատվական համակարգ՝ Հաշվառման ծրագիր: Կոմիտեի պաշտոնական կայքում (www.e-cadastre.am) որակավորված գնահատողների համար կստեղծվի հատուկ բաժին (էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակ):

Որակավորման վկայական ունեցող յուրաքանչյուր գնահատողի կտրամադրվի համակարգ մուտք գործելու անուն եւ գաղտնաբառ: Գնահատողը գույքի վերաբերյալ նույնականացման տվյալների մուտքագրումից հետո ստանում է Հաշվառման ծրագրի կողմից ձեւավորված անհատական համար, որը պարտադիր պետք է արտացոլված լինի պարտադիր գնահատման դեպք հանդիսացող գնահատման հաշվետվության բոլոր էջերում:

2.4.Գնահատման գործունեություն իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպությանը ներկայացվող որոշակի պահանջների սահմանում

Առաջարկվում է օրենքով սահմանել դրույթ, որով գնահատման գործունեություն իրականացնելու իրավասություն ունենան միայն այն կազմակերպությունները, որոնք սահմանված կարգով հաշվառված են լիազոր մարմնում եւ ունեն նվազագույնը մեկ գնահատող, որը այլ գործատուի մոտ հիմնական հաստիքով որպես գնահատող չի աշխատում:

Առաջարկվում է նաեւ սահմանել դրույթ, որով գնահատման կազմակերպությունը, որպես գույքային պատասխանատվության ապահովման միջոց, պարտավոր է իր գործունեությունն ապահովագրել հնարավոր դրամական վնասից, որը կարող է առաջանալ պատվիրատուների կամ շահառուների համար՝ գնահատողի կողմից գույքի թերագնահատման կամ գերագնահատման հետեւանքով:

2.5. Որակավորման վկայականների գործողության դադարեցման նոր չափանիշների սահմանում

Ներկայումս, եթե գնահատողը մեկ տարվա ընթացքում հինգ եւ ավելի հաշվետվություններում իրականացրել է օրենքի կամ ստանդարտի պահանջների կամ պայմանների խախտումներ՝ անկախ խախտման բնույթից, ապա որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է:

Առաջարկվում է խախտումները դասակարգել երկու տեսակի՝ արժեքի վրա ազդող եւ արժեքի վրա չազդող: Արժեքի վրա ազդող խախտումների դեպքում ցուցաբերել ավելի խիստ մոտեցումներ, քան արժեքի վրա չազդող խախտումների դեպքում:

2.6. Որակավորված գնահատողի որակավորման վկայականի դադարեցման դեպքում պատասխանատվության սահմանում նաեւ կազմակերպության համար

Ներկայումս գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպությունում հաշվառված գնահատողի որակավորման վկայականի դադարեցման դեպքում կազմակերպությունը որեւէ պատասխանատվության չի ենթարկվում: Առաջարկվում է սահմանել դրույթ, որով վերջին 3 տարում միեւնույն գնահատման կազմակերպությունում աշխատող կամ աշխատած երեք եւ ավելի գնահատողների որակավորման վկայականների դադարեցման դեպքում (եթե որակավորման վկայականի դադարեցման հիմքը գնահատողի՝ տվյալ գնահատման կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածում թույլ տված խախտումներն են) գնահատման կազմակերպությունը զրկվում է գնահատման գործունեություն իրականացնելու իրավունքից մեկ տարի ժամկետով:

2.7.Որակավորման քննությունների անցկացման որակի բարձրացում եւ թափանցիկության ապահովում

Ներկայումս որակավորման քննությունները անցկացման ընթացքի տեսագրում, նկարահանում կամ ձայնագրումը պարտադիր ամրագրված չէ: Առաջարկվում է քննության ընթացքը պարտադիր տեսաձայնագրել, ինչպես նաեւ շահագրգիռ անձանց նախաձեռնությամբ առցանց հեռարձակել:

2.8. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների ինստիտուտի ներդրում

Սույն օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում ներդրվում է գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների ինստիտուտը: Օրենքի 4-րդ գլխով սահմանվում են գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեության սկզբունքները, գործառույթները, իրավունքները եւ պարտականությունները:

Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններին վերապահվել են հետեւյալ գործառույթները:

9) գնահատողների եւ գնահատման կազմակերպությունների շահերի պաշտպանում,

10) գնահատման ոլորտի կայացմանը եւ ընդլայնմանն աջակցում,

11) գնահատման ոլորտում մեթոդական աջակցության եւ խորհրդատվության տրամադրում,

12) գնահատման ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցում եւ փորձի փոխանակում,

13) գնահատողի մասնագիտության ճանաչելիության, վարկանիշի եւ վստահելիության բարձրացմանն ուղղված միջոցառումների եւ ծրագրերի իրականացում,

14) գնահատման ոլորտին վերաբերող մասնագիտական գրականության հավաքագրում, մշակում, կազմում եւ հրատարակում,

15) ոլորտի կայացմանը եւ զարգացմանն ուղղված այլ գործառույթներ:

Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններին վերապահված այս գործառույթների իրականացումը կնպաստի գնահատման ոլորտի կայացմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ որակավորված գնահատողների մասնագիտական որակների բարձրացմանը: Նշված կարգավորումը հիմքեր եւ նախադրյալներ կստեղծի հետագայում ոլորտի ամբողջական ինքնակարգավորմանն անցնելու համար, որն արդեն իսկ օրենսդրորեն ամրագրվել եւ կիրառվում է Եվրոպական եւ մի շարք այլ զարգացած երկրներում:

Առաջարկվում է գործող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.20-րդ, 169.21-րդ եւ 169.22-րդ հոդվածներում եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 44-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «անշարժ գույքի» բառերը հանել, իսկ գնահատողի որակավորման վկայական տալու համար սահմանված բազային տուրքի 20-ապատիկի չափը փոխարինել 100-ապատիկի չափով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի գործողությունը ներկայումս տարածվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող անշարժ գույքի գնահատման գործունեության վրա, իսկ  առաջարկվող Նախագծով օրենքի գործողությունը տարածվելու  է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող անշարժ եւ շարժական գույքերի, ինչպես նաեւ գույքի նկատմամբ սեփականության եւ այլ գույքային իրավունքների, քաղաքացիական իրավունքի այլ օբյեկտների (որոնք ՀՀ օրենսդրությամբ կարող են լինել քաղաքացիաիրավական շրջանառության օբյեկտներ) գնահատման գործունեության վրա:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Շուկայական գնահատման գործունեության ոլորտում առաջարկվող փոփոխություններից ակնկալվող արդյունքներն են.

1. Շուկայական գնահատման ոլորտի ընդլայնում, կայացում եւ գնահատման գործունեություն իրականացնողների նկատմամբ շուկայի մասնակիցների ու հանրության վստահության բարձրացում,

2. Պետական եւ համայնքային կարիքների բավարարման նպատակով գույքի վարձակալումը կիրականացվի շուկայական արժեքներով, ինչի արդյունքում կտնտեսվեն պետական եւ համայնքային բյուջեների միջոցները,

3. Պետական եւ համայնքային գույքի վարձակալության տրամադրումը կիրականացվի շուկայական արժեքներով, ինչի արդյունքում կավելանան պետական եւ համայնքային բյուջեների եկամուտները,

4. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարումը կիրականացվի շուկայական արժեքներով, ինչի արդյունքում կավելանան պետական եւ համայնքային բյուջեների եկամուտները,

5. Վարկային ռիսկի նվազեցման շնորհիվ կպակասի չաշխատող եւ անհուսալի վարկերի ծավալը, կապահովվի վարկերի վերադարձելիությունը, ինչի արդյունքում կավելանա բանկերի եւ վարկային կազմակերպությունների շահույթը, համապատասխանաբար նաեւ նրանց կողմից վճարվող շահութահարկը: Բացառվելու է նաեւ վարկատու կազմակերպության կողմից վարկառուների նկատմամբ կանխակալ մոտեցումները եւ գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի հարկադիր օտարման դեպքում արժեքի հետ կապված վեճերը, ապահովելու է գրավադրման գործարքների թափանցիկությունը:

6. Անշարժ գույքի ապահովագրության դեպքերի պարտադիր գնահատումը ապահովելու է գործարքի կողմերի շահերի պաշտպանությունը, արձանագրվելու է անշարժ գույքի իրական ֆիզիկական բնութագրիչները եւ արժեքը մինչեւ ապահովագրական դեպքերի արձանագրումը:

7. ՀՀ կառավարության կողմից սահմանված գնահատման միջազգային ստանդարտներին համահունչ ստանդարտների կիրառւմը կնպաստի գնահատողների որակի բարձրացմանը, կազմվող գնահատման հաշվետվությունների նկատմամբ պահանջները կհավասարեցվեն Եվրոպական եւ մի շարք այլ զարգացած երկրներում, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ պետություններում գործող պահանջներին,

8. Լիազոր մարմնին հնարավորություն կընձեռվի գնահատման կազմակերպությունների եւ որակավորված անձանց նկատմամբ իրականացնել առավել արդյունավետ հսկողություն,

9. Կնվազեն նույն գույքը տարբեր նպատակների համար կամ տարբեր գնահատողների կողմից իրարից խիստ տարբերվող արժեքներով գնահատելու դեպքերը, որոնց առկայության դեպքում դրանք անմիջապես կբացահայտվեն լիազոր մարմնի կողմից եւ կուսումնասիրվեն,

10. ՀՀ անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների իրականացման համար կապահովվեն անհրաժեշտ տվյալներ, կբարձրանա ՀՀ անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների որակը:

11. Կբարձրանա որակավորման քննությունների անցկացման որակը եւ թափանցիկությունը, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը:

12. Կներդրվի գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների ինստիտուտը:

Օրենքների ընդունմամբ գործող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.20-րդ, 169.21-րդ եւ 169.22-րդ հոդվածները եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 44-րդ կետը կհամապատասխանեցվի ընդունվելիք «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների պահանջներին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն