Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-668-16.08.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-407-Ն, այսուհետ՝ օրենք)՝ 4-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ`

«հարկային ծառայության կադրերի ռեզերվ՝ հարկային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված եւ (կամ) սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով հարկային ծառայությունից ազատված անձանց հանրույթ: »:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«13) Հայց ներկայացնել դատարան, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, տալ դատարանում գործը վարելու համար լիազորագրեր:»:

Հոդված 3 . Օրենքի 112 - րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) 13-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում են վերադաս հարկային մարմնի ղեկավարը, հարկային տեսչության պետը:»:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի «տիրապետող,» բառից հետո լրացնել «պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած` պետական հավատարմագրում ստացած մասնագիտությունների գծով» բառերը:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի՝

ա) «Գ» խմբում «վերադաս հարկային մարմնի հետաքննիչ,» բառերից հետո լրացնել նոր տող հետեւյալ բովանդակությամբ.

«գլխավոր օպերլիազոր,»,

բ) «Դ» խմբում.

- «հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ,» բառերից առաջ լրացնել նոր տող հետեւյալ բովանդակությամբ.

«ավագ օպերլիազոր,»,

- «վերադաս հարկային մարմնի 2-րդ կարգի մասնագետ,» բառերից հետո լրացնել նոր տող հետեւյալ բովանդակությամբ.

«օպերլիազոր,»:

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածում.

ա) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Դ խմբին դասվող թափուր պաշտոնում նշանակում չկատարելու դեպքում Հանձնաժողովը կազմակերպում է բաց մրցույթ:»:

բ) 4-րդ մասի 5-րդ կետի «90» թիվը փոխարինել «80» թվով:

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածում.

ա) 1-ին մասը լրացնել նոր պարբերություններով հետեւյալ բովանդակությամբ.

«Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Դ խմբում թափուր պաշտոն առաջանալու դեպքում հարկային մարմնի ղեկավարը կարող է տասնհինգօրյա ժամկետում կադրերի ռեզերվում գտնվող` պաշտոնի նկարագրի պահանջները բավարարող անձանցից կատարել նշանակում:

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված դրույթները չեն տարածվում`

- հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Դ խմբին դասվող` սույն օրենքին համապատասխան, տվյալ պաշտոնում նշանակումից հետո 1 տարին չլրացած հարկային ծառայողների վրա,

- սույն օրենքի 20-րդ հոդվածի 12-րդ մասի 4-րդ կետով եւ 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերի հիման վրա զբաղեցրած պաշտոնից իջեցված հարկային ծառայողների վրա` բացառությամբ զբաղեցրած պաշտոնից իջեցումից հետո ատեստավորման արդյունքում սույն օրենքի 20-րդ հոդվածի 12-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված դեպքերի:»:

բ) երրորդ մասից հետո լրացնել նոր 31 մաս հետեւյալ բովանդակությամբ.

«31 . Հարկային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչեւ հարկային ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը, հարկային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնին կարող են նշանակվել հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի նկարագրին բավարարող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում` հաշվի առնելով սույն օրենքի 12-րդ, 13-րդ հոդվածների եւ 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, մեկ այլ անձի հետ կնքելով ժամկետային աշխատանքային պայմանագիր:»:

Հոդված 8. Օրենքը լրացնել նոր 191 -րդ հոդվածով.

«Հոդված 191 .Հարկային ծառայության կադրերի ռեզերվը

1. Հարկային ծառայության կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է:

2. Հարկային ծառայության կադրերի ռեզերվում քաղաքացիները գտնվում են մինչեւ.

- սույն օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետի լրանալը,

- սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի լրանալը,

- սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով հարկային ծառայության թափուր պաշտոնին նշանակումը,

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարումը,

- սույն օրենքի 13-րդ հոդվածի պահանջների խախտման հիմքերի առաջացումը,

- հարկային ծառայության կադրային ռեզերվից դուրս գալու մասին քաղաքացու դիմումի ներկայացումը:

3. Հարկային ծառայության կադրերի ռեզերվում հաշվառվելու եւ կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ պարբերությունում «26-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ, 5-րդ եւ 8-րդ կետերով» բառերը փոխարինել «26-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ, 5-րդ, 7-րդ եւ 261 –րդ հոդվածի առաջին մասին 1-ին եւ 2-րդ կետերով» բառերը:

Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածից հանել «Հարկային ծառայության կրտսեր լեյտենանտ» եւ «կրտսեր լեյտենանտի եւ» բառերը:

Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետի «Հարկային ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգը» Աղյուսակ 1-ում.

- «հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչ,» բառերից հետո լրացնել «գլխավոր օպերլիազոր,» բառերը,

- «հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ,» բառերից հետո լրացնել «ավագ օպերլիազոր,» բառերը,

- «հարկային տեսչության հարկային տեսուչ,» բառերից հետո լրացնել «օպերլիազոր,» բառերը:

Հոդված 12 . Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում «2-5-րդ» բառերը փոխարինել «2-6-րդ» բառերով:

Հոդված 13. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 26. Հարկային ծառայողին հարկային ծառայությունից ազատելու հիմքերը

1. Հարկային ծառայությունից ազատելու հիմքերն են ՝

1) հարկային ծառայողի անձնական դիմումը,

2) սույն օրենքի 13-րդ հոդվածի սահմանափակումները չպահպանելը,

3) հարկային ծառայողին պաշտոնի նշանակման սույն օրենքով սահմանված կարգի խախտումը,

4) ատեստավորման արդյունքում սույն օրենքի 20-րդ հոդվածի 12-րդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքը,

5) հարկային ծառայողի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դա՟դարեցնելը,

6) սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված դեպքերը,

7) սույն օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն փորձաշրջանը չանցնելը,

8) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան չորս ամիս աշխատանքի չներկայանալը (չհաշված հղիության եւ ծննդաբերության արձակուրդը),

9) սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդություններից որեւէ մեկով հիվանդանալը,

10) եկամուտների հայտարարագիր չներկայացնելը

11) հարկային ծառայողների հաստիքները կրճատվելը:

2. Հարկային ծառայությունից ազատվելու դեպքում հարկային ծառայողը հարկային մարմին է հանձնում իր ծառայողական վկայականը, իրեն ամրագրված զենքը, համազգեստը եւ պաշտոնական պարտականությունների կատարման հետ կապված այլ միջոցները:»:

Հոդված 14. Օրենքը լրացնել նոր 261 -րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 261 . Հարկային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու հիմքերը

1. Հարկային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու հիմքերն են.

1) ատեստավորման արդյունքում սույն օրենքի 20-րդ հոդվածի 12-րդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքը,

2) սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկվելը,

3) սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերից որեւէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը:

2. Հարկային ծառայողին պաշտոնից ազատում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:»:

Հոդված 15. Սույն օ՟րենքն ու՟ժի մեջ է մտնում պաշ՟տո՟նա՟կան հրա՟պա՟րակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագծի ընդունման

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Հարկային ծառայության մասին» օրենքի կիրառման ընթացքում առաջացած որոշ կադրային հարցերի լուծմամբ: Մասնավորապես նախագծով նախատեսվում է հստակեցնելհարկային ծառայության կադրերի ռեզերվի ստեղծման եւ քաղաքացիներին կադրերի ռեզերվ ընդգրկման , հարկային ծառայության պաշտոնի նշանակման դրույթները: Միաժամանակ հստակեցվել է հարկային ծառայության պաշտոնների անվանացանկը օպերատիվ հետախուզական գործառույթներ իրականացնող հարկային ծառայողների մասով, ինչպես նաեւ տարանջատվել են հարկային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու եւ հարկային ծառայությունից ազատելու հիմքերը: