Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-407, այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«հարկային ծառայության կադրերի ռեզերվ՝ հարկային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված եւ (կամ) սույն օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով հարկային ծառայությունից ազատված անձանց հանրույթ:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի 13-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«13) հայց ներկայացնել դատարան, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, տալ դատարանում գործը վարելու համար լիազորագրեր:»:
Հոդված 3. Օրենքի 112 - րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) 13-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում են վերադաս հարկային մարմնի ղեկավարը, հարկային տեսչության պետը:»:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածը «տիրապետող,» բառից հետո լրացնել «պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած` պետական հավատարմագրում ստացած մասնագիտությունների գծով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի՝
ա) «Գ» խումբը «վերադաս հարկային մարմնի հետաքննիչ,» բառերից հետո լրացնել «գլխավոր օպերլիազոր,» բառերով.
բ) «Դ» խումբը «հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ,» բառերից առաջ լրացնել «ավագ օպերլիազոր,» բառերով, «վերադաս հարկային մարմնի 2-րդ կարգի մասնագետ,» բառերից հետո՝ «օպերլիազոր,» բառով:
Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածում՝
ա) առաջին մասի «վեց» բառը փոխարինել «յոթ» բառով.
բ) առաջին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը, իսկ աշխատակարգը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
գ) երրորդ մասի «հինգ» եւ «երկու» բառերը փոխարինել համապատասխանաբար «երեք» եւ «մեկ» բառերով:
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածում՝
ա) առաջին մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Դ խմբին դասվող թափուր պաշտոնում նշանակում չկատարելու դեպքում Հանձնաժողովը կազմակերպում է բաց մրցույթ:».
բ) 4-րդ մասի 5-րդ կետի «90» թիվը փոխարինել «80» թվով:
Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածում՝
ա) առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված դրույթները չեն տարածվում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Դ խմբին դասվող, սույն օրենքին համապատասխան, տվյալ պաշտոնում նշանակումից հետո 1 տարին չլրացած հարկային ծառայողների վրա:».
բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 31 -րդ մաս.
«31 . Հարկային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչեւ հարկային ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը, հարկային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնին կարող են նշանակվել հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի նկարագրին բավարարող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում` հաշվի առնելով սույն օրենքի 12-րդ, 13-րդ հոդվածների եւ 16-րդ հոդվածի չորրորդ մասի պահանջները՝ մեկ այլ անձի հետ կնքելով ժամկետային աշխատանքային պայմանագիր:»:
Հոդված 9. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 191 -րդ հոդվածով.
«Հոդված 191 . Հարկային ծառայության կադրերի ռեզերվը
1. Հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առավելագույն ժամկետը մեկ ամիս է:
2. Հարկային ծառայության կադրերի ռեզերվում քաղաքացիները գտնվում են մինչեւ՝
- սույն օրենքի 16-րդ հոդվածի չորրորդ մասում նշված ժամկետի լրանալը,
- սույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով հարկային ծառայության թափուր պաշտոնին նշանակումը,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարումը,
- սույն օրենքի 13-րդ հոդվածի պահանջների խախտման հիմքերի առաջացումը,
- հարկային ծառայության կադրային ռեզերվից դուրս գալու մասին քաղաքացու դիմումի ներկայացումը:»:
Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածի ութերորդ մասի երրորդ պարբերությունում «26-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ, 5-րդ եւ 8-րդ կետերով» բառերը փոխարինել «26-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ, 5-րդ, 7-րդ եւ 261 -րդ հոդվածի առաջին մասի 1-ին եւ 2-րդ կետերով» բառերով:
Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածից հանել «- Հարկային ծառայության կրտսեր լեյտենանտ» եւ «կրտսեր լեյտենանտի եւ» բառերը:
Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետիԱղյուսակ 1-ը՝
- «հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչ,» բառերից հետո լրացնել «գլխավոր օպերլիազոր,» բառերով,
- «հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ,» բառերից հետո լրացնել «ավագ օպերլիազոր,» բառերով,
- «հարկային տեսչության հարկային տեսուչ,» բառերից հետո լրացնել «օպերլիազոր,» բառով:
Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածի երկրորդ մասում՝
ա) «ղեկավարը,» բառից հետո լրացնել «իսկ հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Ա, Բ խմբերի հարկային ծառայողների, ինչպես նաեւ Գ, Դ խմբերի վերադաս հարկային մարմնի հարկային ծառայողների եւ հարկային տեսչության բաժնի պետի դեպքում նաեւ հարկային մարմնի ղեկավարը՝» բառերով.
բ) «2-5-րդ» բառերը փոխարինել «2-6-րդ» բառերով:
Հոդված 14. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 26. Հարկային ծառայողին հարկային ծառայությունից ազատելու հիմքերը
1. Հարկային ծառայողին հարկային ծառայությունից ազատելու հիմքերն են ՝
1) հարկային ծառայողի անձնական դիմումը.
2) սույն օրենքի 13-րդ հոդվածի սահմանափակումները չպահպանելը.
3) հարկային ծառայողին պաշտոնի նշանակման՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.
4) ատեստավորման արդյունքում սույն օրենքի 20-րդ հոդվածի տասներկուերորդ մասի5-րդ կետով սահմանված դեպքը.
5) հարկային ծառայողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դա՟դարեցնելը.
6) սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված դեպքերը.
7) սույն օրենքի 19-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ փորձաշրջանը չանցնելը.
8) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան չորս ամիս աշխատանքի չներկայանալը (չհաշված հղիության եւ ծննդաբերության արձակուրդը).
9) սույն օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդություններից որեւէ մեկով հիվանդանալը.
10) եկամուտների հայտարարագիր չներկայացնելը.
11) հարկային ծառայողների հաստիքները կրճատվելը:
2. Հարկային ծառայությունից ազատվելու դեպքում հարկային ծառայողը հարկային մարմին է հանձնում իր ծառայողական վկայականը, իրեն ամրագրված զենքը, համազգեստը եւ պաշտոնական պարտականությունների կատարման հետ կապված այլ միջոցներ:»:
Հոդված 15. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 261 -րդ հոդվածով.
«Հոդված 261 . Հարկային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու հիմքերը
1. Հարկային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու հիմքերն են՝
1) ատեստավորման արդյունքում սույն օրենքի 20-րդ հոդվածի տասներկուերորդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքը.
2) սույն օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկվելը.
3) սույն օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերից որեւէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը:
2. Հարկային ծառայողին պաշտոնից ազատում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:»:
Հոդված 16.
Օրենքի 28-րդ հոդվածը չորրորդ մասի «համամասնորեն» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «, իսկ հայտնաբերված լրացուցիչ գումարի վճարման պարտավորությունը հաստատող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում՝ ամբողջությամբ:»:
Հոդված 17.
Օրենքի 45-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Դ խմբում թափուր պաշտոն առաջանալու դեպքում հարկային մարմնի ղեկավարը կարող է Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված` հարկային ծառայության պահպանման ծախսերի ավելացմամբ պայմանավորված լրացուցիչ հարկային ծառայության թափուր պաշտոնները համալրելու նպատակով անցկացված մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված կադրային ռեզերվում գտնվող անձանցից կատարել նշանակում:»:
Հոդված 18. Սույն օ՟րենքն ու՟ժի մեջ է մտնում պաշ՟տո՟նա՟կանհրա՟պա՟րակմանը հաջորդող տասներորդ օրվանից: