Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 102-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.2-րդ մասով.
«3.2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Մեծաձոր, Արեւուտ, Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սեւան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նոր Հաճըն, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան միավորված համայնքներում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին անցկացնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով: Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 5-րդ օրը, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող օրը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ագարակ, Ագարակավան, Ակունք, Աղձք, Անտառուտ, Աշնակ, Աշտարակ, Ապարան, Ավան, Արագածոտն, Արեւուտ, Արուճ, Արտաշավան, Բազմաղբյուր, Բյուրական, Գառնահովիտ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դդմասար, Դիան, Դպրեվանք, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թաթուլ, Թալին, Թլիկ, Իրինդ, Լեռնարոտ, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կանչ, Կարբի, Կարմրաշեն, Կաքավաձոր, Կոշ, Հակո, Հացաշեն, Ղազարավան, Մաստարա, Մելիքգյուղ, Մեծաձոր, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Ամանոս, Նոր Արթիկ, Նոր Եդեսիա, Նոր Երզնկա, Շղարշիկ, Ոսկեթաս, Ոսկեհատ, Ոսկեվազ, Պարտիզակ, Սաղմոսավան, Սասունիկ, Սորիկ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Վերին Սասունիկ, Տեղեր, Ցամաքասար, Ուշի, Ուջան, Փարպի, Օթեւան, Օհանավան, Օշական, Օրգով, Արարատի մարզի Աբովյան, Ազատաշեն, Ազատավան, Այգավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Այնթապ, Ավշար, Արալեզ, ք. Արարատ, գ. Արարատ, Արաքսավան, Արբաթ, Արգավանդ, Արեւաբույր, Արեւշատ, Արմաշ, Արտաշատ, Բաղրամյան, Բարձրաշեն, Բերդիկ, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գեղանիստ, Գետազատ, Գետափնյա, Գինեվետ, Գոռավան, Դալար, Դաշտավան, Դաշտաքար, Դարակերտ, Դարբնիկ, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Դվին, Եղեգնավան, Երասխ, Զանգակատուն, Զորակ, Լանջազատ, Լանջառ, Լուսաշող, Լուսառատ, Խաչփար, Կանաչուտ, Հայանիստ, Հնաբերդ, Հովտաշատ, Հովտաշեն, Ղուկասավան, ք. Մասիս, գ. Մասիս, Մարմարաշեն, Մխչյան, Մրգանուշ, Մրգավան, Մրգավետ, Նարեկ, Նիզամի, Նշավան, Նոյակերտ, Նոր Խարբերդ, Նոր Կյանք, Նոր Կյուրին, Նոր Ուղի, Նորաբաց, Նորամարգ, Նորաշեն, Շահումյան, Ոսկետափ, Ոստան, Պարույր Սեւակ, Ջրահովիտ, Ջրաշեն, Ռանչպար, Սայաթ-Նովա, Սիս, Սիսավան, Սիփանիկ, Սուրենավան, Վանաշեն, Վարդաշատ, Վարդաշեն, Վեդի, Վերին Արտաշատ, Տափերական, Ուրցալանջ, Ուրցաձոր, Փոքր Վեդի, Քաղցրաշեն, Արմավիրի մարզի Ալաշկերտ, Ակնալիճ, Ակնաշեն, Աղավնատուն, Ամասիա, Ամբերդ, Այգեկ, Այգեշատ (Արմավիրի շրջ.), Այգեշատ (Էջմիածնի շրջ.), Այգեվան, Ապագա, Առատաշեն, Արագած, Արազափ, Արաքս (Արմավիրի շրջ.), Արաքս (Էջմիածնի շրջ.), Արգավանդ, Արգինա, Արեւադաշտ, Արեւաշատ, Արեւիկ, Արմավիր (գ.), Արմավիր (ք.), Արշալույս, Արտամետ, Արտաշար, Արտիմետ, Բագարան, Բաղրամյան (Բաղրամյանի շրջ.), Բաղրամյան (Էջմիածնի շրջ.), Բամբակաշատ, Բերքաշատ, Գայ, Գեղակերտ, Գետաշեն, Գրիբոյեդով, Դալարիկ, Դաշտ, Դողս, Էջմիածին, Եղեգնուտ, Երասխահուն, Երվանդաշատ, Զարթոնք, Լենուղի, Լեռնագոգ, Լեռնամերձ, Լուկաշին, Լուսագյուղ, Խանջյան, Խորոնք, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Կողբավան, Հայթաղ, Հայկաշեն, Հայկավան, Հացիկ, Հովտամեջ, Հուշակերտ, Մայիսյան, Մարգարա, Մեծամոր (գ.), Մեծամոր (ք.), Մերձավան, Մյասնիկյան, Մոնթեավան, Մուսալեռ, Մրգաշատ, Մրգաստան, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Նորակերտ, Նորապատ, Նորավան, Շահումյան, Շենավան, Շենիկ, Ոսկեհատ, Պտղունք, Ջանֆիդա, Ջրաշեն, Ջրառատ, Ջրարբի, Սարդարապատ, Վանանդ, Վարդանաշեն, Տալվորիկ, Տանձուտ, Տարոնիկ, Փարաքար, Փշատավան, Քարակերտ, Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր, Ակունք, Աստղաձոր, Արծվանիստ, Բերդկունք, Գանձակ, Գավառ, Գեղամասար, Գեղամավան, Գեղարքունիք, Գեղաքար, Գեղհովիտ, Դդմաշեն, Երանոս, Զոլաքար, Զովաբեր, Լանջաղբյուր, Լիճք, Լճաշեն, Լճավան, Լճափ, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծակքար, Ծաղկաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Ծովազարդ, Ծովակ, Ծովասար, Ծովինար, Կարճաղբյուր, Կարմիրգյուղ, Հայրավանք, Ձորագյուղ, Մադինա, Մարտունի, Մաքենիս, Մեծ Մասրիկ, Ներքին Գետաշեն, Նորակերտ, Նորաշեն, Նորատուս, Չկալովկա, Սարուխան, Սեմյոնովկա, Սեւան, Վաղաշեն, Վանեվան, Վարդաձոր, Վարդենիկ, Վարդենիս, Վարսեր, Վերին Գետաշեն, Տորֆավան, Լոռու մարզի Ազնվաձոր, Անտառամուտ, Արեւաշող, Արջհովիտ, Արջուտ, Բազում, Գեղասար, Գոգարան, Գուգարք, Դարպաս, Դեբեդ, Դսեղ, Եղեգնուտ, Թումանյան, Լեռնանցք, Լեռնապատ, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հալավար, Հարթագյուղ, Ձորագետ, Ձորագյուղ, Մարգահովիտ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շահումյան, Շենավան, Շիրակամուտ, Չկալով, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Սպիտակ, Վահագնաձոր, Վահագնի, Վանաձոր, Փամբակ, Քարաբերդ, Քարաձոր, Կոտայքի մարզի Աբովյան, Առինջ, Արամուս, Արգել, Բալահովիտ, Գառնի, Գեղադիր, Գեղաշեն, Գեղարդ, Գետամեջ, Գետարգել, Գողթ, Եղվարդ, Թեղենիք, Լեռնանիստ, Ծաղկաձոր, Կաթնաղբյուր, Կամարիս, Հացավան, Հրազդան, Մայակովսկի, Մեղրաձոր, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Հաճըն, Ողջաբերդ, Պռոշյան, Պտղնի, Ջրառատ, Սոլակ, Վերին Պտղնի, Քաղսի, Քանաքեռավան, Քասախ, Քարաշամբ, Շիրակի մարզի Ազատան, Ախուրիկ, Ախուրյան, Ամասիա, Անուշավան, Աշոցք, Առափի, Արեւշատ, Արթիկ, Արփի, Բայանդուր, Բենիամին, Գեղանիստ, Գետափ, Գետք, Երազգավորս, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայկավան, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Ղարիբջանյան, Մարմաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Ոսկեհասկ, Պեմզաշեն, Սարալանջ, Սարապատ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ, Վայոց ձորի մարզի Գլաձոր, Եղեգնաձոր, Զառիթափ, Ջերմուկ, Մալիշկա, Վայք, Տավուշի մարզի Այրում, Կողբ, Նոյեմբերյան համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները համարվում են դադարած. այդ նույն օրը միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններն ստանձնում են իրենց լիազորությունները:».
2) 4-րդ մասը՝
ա. «3.1-ին» բառից հետո լրացնել «, 3.2-րդ» բառով,
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով նկարագրված միավորված համայնքի վարչական սահմանների ներքո գտնվող համայնքային սեփականություն համարվող գույքը փոխանցվում է միավորված համայնքին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: