Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հոկտեմբերի 1996 թվականի, ՀՕ-80) 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն օրենքը տարածվում է լուծարման գործընթացում գտնվող բանկերի վրա, եթե այլ բան չի բխում լուծարման՝ օրենքով նախատեսված առանձնահատկություններից:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել «, բացառությամբ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով սահմանված դեպքերի» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: