Հոդված 1. «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-202-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի.
1. 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Սույն օրենքի 6-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում եւ կիրառվում դոտացիաների՝ 2024 թվականի գումարները հաշվարկելու պահից սկսած:».
2. 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. 2022 եւ 2023 թվականներին «ա» մասով յուրաքանչյուր համայնքին դոտացիաները հատկացվում են՝
1) տվյալ համայնքին 2016 թվականին տրամադրված դոտացիաների փաստացի գումարի չափով (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի).
2) 2016-2023 թվականներին ձեւավորված բազմաբնակավայր համայնքների՝ «ա» գործոնով նախատեսվող դոտացիայի գումարը հավասար է 2016 թվականի դրությամբ վերջիններիս կազմում ընդգրկված նախկին համայնքների դոտացիաների (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի) հանրագումարին:»
3. 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. 2022 եւ 2023 թվականների համար «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.
ԴԱ -ն - «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է,ԴԱ = Դ2016 փաստացի , որտեղ՝
Դ2016 փաստացի -ն - 2016 թվականին համայնքների փաստացի հատկացված դոտացիաների (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի) ընդհանուր գումարն է:»
4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«4. 2022 եւ 2023 թվականների համար «բ» մասով հատկացվող համահարթեցման դոտացիաների գումարը հաշվարկելիս համայնքի եկամտային կարողության գործակցի հաշվարկում չի ներառվում «ա» մասով հատկացվող դոտացիաների գումարը: 2022 եւ 2023 թվականների համար համայնքի եկամտային կարողությունը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:ԵԿi = ՀՀi + ԳՀi + ՄՀi + ՊՏi , որտեղ՝ՀՀi -ն - i-րդ համայնքի հողի հարկի գումարն է,
ԳՀi -ն - i-րդ համայնքի գույքահարկի գումարն է,
ՄՀi -ն - i-րդ համայնքի մասհանվող հարկերն են,
ՊՏi -ն - i-րդ համայնքի պետական տուրքերն են:»
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտություն
«Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-202-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ֆինանսական համահարթեցման դոտացիաների հատկացման մասով ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է 2022 թվականի գումարները հաշվարկելու պահից սկսած: «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Օրենքի 18-րդ հոդվածով սահմանված ժամկետների 2 տարով երկարաձգումով՝ դոտացիաների գումարների հաշվարկման գործընթացն 2022, 2023 թվականների համար օրենքին համապատասխան իրականացնելու համար:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված է, որ անկախ Օրենքով սահմանված դոտացիայի հաշվարկման կարգից՝ 2017 թվականին եւ հաջորդ տարիներին համայնքներին հատկացվող համահարթեցման դոտացիաները հաշվարկվում եւ հատկացվում են ոչ պակաս, քան 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաները (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարը):
«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն պետական բյուջեից համայնքներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տվյալ տարում տրամադրվող դոտացիաների ընդհանուր գումարը (ներառյալ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 93-րդ հոդվածի համաձայն պետության կողմից համայնքներին տվյալ տարում տրվող փոխհատուցման գումարները) սահմանվում է ոչ պակաս, քան տվյալ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարում ՀՀ համախմբված բյուջեի փաստացի եկամուտների հանրագումարի 4 տոկոսը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ 2020 թվականի համախմբված բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 1608728,1 մլն. դրամ, որոնք ՀՀ 2019 թվականի համախմբված բյուջեի փաստացի եկամուտների՝ 1614924,6 մլն. դրամ, նկատմամբ նվազել են 6196,5 մլն. դրամով, ինչպես նաեւ ս/թ մայիսի 5-ի դրությամբ կատարված կանխատեսումները, համաձայն որի ՀՀ 2021 թվականի համախմբված բյուջեի եկամուտները կկազմեն 1617161,6 մլն դրամ, հետեւաբար ներկայիս Օրենքի ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելու պարագայում ֆինանսական համահարթեցման դոտացիաների բաշխման հաշվարկները ցույց են տալիս, որ կլինեն համայնքներ (մոտ 118 համայնք), որոնց կհատկացվի պակաս (ընդհանուր գումարով շուրջ 2411,3 մլն. դրամով), քան 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաները:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն
Նախագիծը չի նախատեսում ֆինանսական համահարթեցման բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության փոփոխություններ: Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է համայնքների ֆինանսական համահարթեցմանը եւ համաչափ սոցիալ-տնտեսական զարգացմանը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն:
5. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծի հիմնական նպատակն է՝ «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դրույթի կատարման ապահովումը, մասնավորապես, վերը նշված հոդվածով սահմանվում է, որ անկախ Օրենքով սահմանված դոտացիայի հաշվարկման կարգից՝ 2017 թվականին եւ հաջորդ տարիներին համայնքներին հատկացվող համահարթեցման դոտացիաները հաշվարկվում եւ հատկացվում են ոչ պակաս, քան 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաները:
6. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը
Նախագիծը համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում