Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (5 մայիսի 1998 թվականի, ՀՕ-239) 67-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ կետով.
«6. Բանկերի լուծարման հիմքերի, կարգի, ինչպես նաեւ լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:»:
Հոդված 2.
Օրենսգրքի 356-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Դրամական պարտավորություններով վճարումներն իրականացվում են հայկական դրամով, իսկ օրենքով սահմանված դեպքերում, կարգով եւ պայմաններով՝ նաեւ օտարերկրյա արժույթով (հոդված 142)»
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: