Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6692-16.08.2005-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (5 մայիսի 1998 թվականի, ՀՕ-239) 67-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ կետով.

«6. Բանկերի լուծարման հիմքերի, կարգի, ինչպես նաեւ լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկերի առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 6-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերի առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 356-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Դրամական պարտավորություններով վճարումներն իրականացվում են հայկական դրամով, իսկ օրենքով սահմանված դեպքերում, կարգով եւ պայմաններով՝ նաեւ օտարերկրյա արժույթով (հոդված 142)»

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: