Armenian ARMSCII Armenian
Կ-6692-16.08.2005-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (5 մայիսի 1998 թվականի) 67-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով՝

«6. Բանկերի լուծարման հիմքերի, կարգի, ինչպես նաեւ լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկերի առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 6-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերի առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 356-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Դրամական պարտավորություններով վճարումներն իրականացվում են հայկական դրամով, իսկ օրենքով սահմանված դեպքերում, կարգով եւ պայմաններով՝ նաեւ օտարերկրյա արժույթով (հոդված 142):»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: