Հոդված 1. Վավերացնել 2018թ. հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) եւ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձեւերի ներդրման եւ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը ՝ կից վերապահումով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՆՁՆԱԳՐԻ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿԻ ԱՆՁՆԱԳՐԻ) ԵՎ ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՅԻ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության՝ «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) եւ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձեւերի ներդրման եւ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխվարչապետերի կողմից 2018թ. հունիսի 23-ին ք. Մոսկվայում:
Արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն՝ այն ուժի մեջ է մտնում անդամ պետությունների կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից, բայց ոչ շուտ, քան «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) եւ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձեւերի ներդրման եւ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը:
Ս.թ. ապրիլի 25-ի դրությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովից ստացված տեղեկատվության համաձայն՝ Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն իրականացրել են Ռուսաստանի Դաշնությունը եւ Ղրղզստանի Հանրապետությունը:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՆՁՆԱԳՐԻ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿԻ ԱՆՁՆԱԳՐԻ) ԵՎ ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՅԻ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության՝ «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) եւ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձեւերի ներդրման եւ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության՝ «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) եւ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձեւերի ներդրման եւ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության՝ «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) եւ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձեւերի ներդրման եւ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության՝ «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) եւ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձեւերի ներդրման եւ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը:
Իրավական ակտերի փորձաքննության
գործակալության պետ` Կ. ԽՏՐՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության՝ «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) եւ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձեւերի ներդրման եւ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
«Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) եւ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձեւերի ներդրման եւ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) նախատեսվող ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) եւ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձեւերի ներդրումը եւ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպումը ենթադրում է միասնական տեղեկատվական դաշտի ստեղծում, տեղեկատվության հասանելիության միասնական պայմաններ, այդ տեղեկատվության ամբողջականության պահպանման կենտրոնացված համակարգ, ինչպես նաեւ այդ տվյալների ստուգման ու մշտադիտարկման հավասար հնարավորություններ ու տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի տրամադրման ու ձեւակերպման միանման համակարգ (Հոդված 4-9):
Վերոգրյալով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության միացումը Համաձայնագրին ենթադրում է Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացում, ուստի եւ՝ պետական բյուջեի ծախսերի ավելացում:
Միաժամանակ, Համաձայնագրում եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ առկա չեն:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ
Հարգելի պարոնայք
Ի պատասխան Ձեր գրության եւ ի կատարումն ՀՀ վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ 2018թ. հունիսի 23-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) եւ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձեւերի ներդրման եւ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությամբ «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում