Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0291-17.09.2021-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ին ընդունված  ՀՕ-148-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի «գ» կետում «տուժանքները» բառը փոխարինել «պատասխանատվության միջոցները» բառերով:

Հոդված 2. Օրենքի 21-րդ՝

1. հոդվածի 1-ին պարբերությունում «Սակագների» բառից առաջ լրացնել «1.» թիվը եւ կետադրական նշանը.

2. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանելու, պետություն-մասնավոր գործընկերության գործարքները խրախուսելու եւ սպառողների սակագների վրա հնարավոր բացասական ազդեցություններն էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերին համահունչ մեղմելու նպատակով լիցենզավորված անձանց համար հանձնաժողովը կարող է կիրառել հաստատուն սակագներ կամ սակագնային կարգավորման այլ ձեւեր ու մեխանիզմներ:»:

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում հանձնաժողովի կողմից երաշխիքային գումարը (լրիվ կամ մասնակի) պետական բյուջե փոխացելու վերաբերյալ որոշման ընդունման պարագայում, եթե լիցենզավորված անձի կողմից նախկինում հանձնաժողով երաշխիք չի ներկայացվել, ներկայացված երաշխիքի գործողության ժամկետը լրացել է եւ (կամ) դրանով ամրագրված (դրա շրջանակում առկա) գումարի չափը չի բավարարում նույն որոշման պահանջի ամբողջական ապահովման համար, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գումարի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունն ամբողջությամբ կամ չբավարարող մասով կրում է լիցենզավորված անձը:»:

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասում «ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «իսկ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործարքների դեպքում նաեւ, եթե դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը:

Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա1» եւ «ա2» կետերով.

«ա1) արտադրության լիցենզիա ստանալու համար հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի (այդ թվում՝ դրանցով ամրագրված իրավունքների) փոփոխության դեպքում նախապես, իսկ այդ մասին վերջինիս հայտնի չլինելու դեպքում՝ այդ մասին տեղեկանալուց հետո 15-օրյա ժամկետում տեղեկացնել հանձնաժողովին՝ ներկայացնելով փոփոխության հիմնավորումները եւ փոփոխված փաստաթղթերը.

ա2) արտադրության լիցենզիա ստանալու, այդ թվում արտադրության (վերակառուցման) ժամանակահատված ամրագրելու համար անհրաժեշտ իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով դադարելու դեպքում (այդ թվում իրավունքը հավաստող փաստաթղթի գործունեության ժամկետը չերկարաձգվելու դեպքում)՝ այդ մասին տեղեկանալուց հետո 15-օրյա ժամկետում տեղեկացնել հանձնաժողովին.»:

Հոդված 6. Օրենքի 30.1 հոդվածի՝

1. 1-ին մասից հանել «ինչպես նաեւ» բառերը եւ «կասեցվելու դեպքում» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ հանձնաժողովի հաստատած կարգին համապատասխան երաշխիք չներկայացնելու դեպքում» բառերը.

2. 2-րդ մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածում հանձնաժողովը կասեցրել է արտադրության լիցենզիան եւ մինչեւ կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի ավարտը լիցենզիայի կասեցումը չի վերացվել.».

3. 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով.

«ե) արտադրության լիցենզիա ստանալու, այդ թվում արտադրության (վերակառուցման) ժամանակահատված ամրագրելու համար անհրաժշտ իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով դադարելու դեպքում` (այդ թվում իրավունքը հավաստող փաստաթղթի գործունեության ժամկետը չերկարաձգվելու դեպքում) պետական իրավասու մարմնի կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտի կամ համապատասխան պայմանագրի գործողության դադարեցման հիմքով:»:

Հոդված 7. Օրենքի 42-րդ՝

1. հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 42. Հանձնաժողովի կողմից կիրառվող պատասխանատվությունը

«1. Գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից սույն օրենքի դրույթները, հանձնաժողովի ընդունած իրավական ակտերը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում հանձնաժողովն իրավասու է կիրառելու սույն օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները, վերականգնել մինչեւ խախտումը եղած դրությունը, կատարել դրանից բխող գործողություններ (այդ թվում՝ հաշվարկ, վերահաշվարկ եւ այլն), ինչպես նաեւ տալ դրանց կամ խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ՝ հաշվի առնելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքով սահմանված առանձնահատկությունները:».

2. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ մասով.

«12. Եթե գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից չկատարված կամ ոչ պատշաճ կատարված պահանջը միաժամանակ սահմանված է եւ սույն օրենքում, եւ հանձնաժողովի իրավական ակտում, ապա գործունեության լիցենզիա ունեցող անձի նկատմամբ պատասխանատվության միջոցը կիրառվում է սույն օրենքի պահանջի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: