Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0295-17.09.2021-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն օրենքը, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքին համապատասխան, սահմանում է նաեւ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտի եւ արգելանք դնելու մասին որոշման կատարման պայմանները եւ կարգը` այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ ակտերի կատարման նկատմամբ:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերը եւ արգելանք դնելու մասին որոշումները՝ սույն օրենքով եւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «մասին դիմումը» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքով նախատեսված կարգով հարկադիր կատարման ուղարկելու մասին դիմումը» բառերը:

Հոդված 4. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում եւ 42-րդ հոդվածի  1-ին մասի 2-րդ կետում «88-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ այլ օրենքների» բառերը:

Հոդված 5. Օրենքի 7-րդ գլխի եւ 62-րդ հոդվածի վերնագրում «թերթերի» բառից հետո լրացնել «եւ օրենքով սահմանված գրությունների» բառերը, իսկ 62-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «թերթի» բառից հետո լրացնել «կամ օրենքով սահմանված գրության» բառերը:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: