Armenian ARMSCII Armenian
Կ-0295-17.09.2021-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 «Սույն օրենքը, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սահմանում է նաեւ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտի եւ արգելանք դնելու մասին որոշման կատարման պայմանները եւ կարգը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ ակտերի կատարման նկատմամբ:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերը եւ արգելանք դնելու մասին որոշումները՝ սույն օրենքով եւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը «մասին դիմումը» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով հարկադիր կատարման ուղարկելու մասին դիմումը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «88-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ այլ օրենքների» բառերով:

Հոդված 5. Օրենքի 7-րդ գլխի եւ 62-րդ հոդվածի վերնագիրը «թերթերի» բառից հետո լրացնել «եւ օրենքով սահմանված գրությունների» բառերով, իսկ 62-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը «թերթի» բառից հետո՝ «կամ օրենքով սահմանված գրության» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: