Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«Հոդված 1. Ամանոր եւ Ծննդյան տոներ՝ նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) եւ հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ եւ Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր:»
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 1.1-ին հոդվածը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: